Համակարգչային աքսեսուարների շուկայում հայտնվել է Apple-ի անլար ստեղնաշար, որի միջոցով օգտագործողն առանց տանից դուրս գալու, հնարավորություն է ունենում շփվելու բնության հետ: Այս նոր աքսեսուարի հեղինակը դիզայներ Ռոբի Տիլտոնն է: Անլար ստեղնաշարը տարբերվում է կառուցվածքի պարզությամբ: Ստեղնաշարի բոլոր դետալները նա լազերի օգնությամբ այրել է երկշերտ փայտի վրա: Կաղապարի հիմքում 0,8 մմ հաստությամբ նուրբ տախտակն է: Անհրաժեշտ ձևը ստանալու համար նա տախտակը թրջել է ջրում: Սակայն մամուռը արհեստական է, քանի որ, հեղինակի խոսքերով, Նյու Յորքում բնական մամուռ գտնելը դժվար է: Տիլտոնը կարծում է, որ ժամանակակից տեխնոլոգիական օբյեկտների էսթետիկան բավականին «սառը և անկյանք է»: Նոր ստեղնաշարն արդեն բավականին արձագանքներ է ստացել, ինչպես փորձագետների, անպես էլ օգտագործողների կողմից: Սակայն դեռևս հայտնի չէ՝ սարքավորումը կհայտնվի վաճառքում, թե ոչ:










































