Algemeiner-ը հրատարակել է հոդված այն մասին, թե արաբներն Իսրայելին կհաղթեն «ժողովրդագրական զենքով»:
Պաղեստինցիների 72 %-ը 15-49 տարեկանում աշխատում է խուսափել հղիությունից: Նույնը կարել է ասել Մարոկկոյի կանաց 78 %-ի, Հորդանանի կանանց 71 %-ի, Եգիպտոսի կանանց 69 %-ի, Սիրիայի կանանց 68 %-ի, Իրաքի կանանց 63 %-ի և Եմենի կանանց 61 %-ի մասին:
Հոդվածը հիմնված է American Enterprise Institute-ի դոկտոր Նիկոլաս Էբերշտադտի աշխատությունների վրա: Էբերշտադտը գրում է. «Բոլոր մուսուլմանական երկրներում ծնելիության աստիճանը նվազում է: ՄԱԿ-ի տվյալներով՝ 48 երկրներում վերջին երեք տասնամյակներում ծնելիության մակարդակն ընկել է: Մուսուլմանական երկրներում ծնելիության մակարդակն ավելի ցածր է, քան ամբողջ աշխարհում»։
Մինչդեռ հրեաների մոտ ծնելիությունը շարունակում է աճել: 2012 թվականին ամեն կնոջ համար այն կազմել է երեք երեխա:
Իսկ ահա պաղեստինցիներն ամեն ինչ անում են իրենց բնակչության թիվն ուռճացնելու համար: Պաղեստինյան արաբների թիվն այդ տարածքի վրա ներկայացված է մեկ միլիոն: Պաղեստինյան Ինքնավարությունում հաշվվում է 400 հազար բնակիչ, որոնք մշտական բնակություն են հաստատել արտասահմանում: Արևելյան Երուսաղեմի 300 հազար արաբներն էլ երկու անգամ են հաշվվել՝ թե՛ Իսրայելում, և թե՛ Պաղեստինում:
Ինքնավարությունը կանխամտածված նվազեցնում է մահվան տվյալները և ուռճացնում ծնելիությունը՝ անտեսելով արտագաղթածների թիվը:











































