Դեռահասները, ովքեր ավելի վաղ են պառկում քնելու, ավելի լավ են պաշտպանված ինքնասպանության մտքերից և դեպրեսիաներից` կարծում են գիտնականները: Հետազոտությունը իրականցվել է Կոլումբիական համալսարանի հետազոտական կենտրոնի կողմից: Հետազոտությանը մասնակցել է 12-18 տարեկան 15 հզ մարդ:
Պարզվել է, որ նրանք, ովքեր քնում են կեսգիշերից հետո, 24% -ով ավելի շատ են ենթարկվում դեպրեսիաների, քան նրանք, ովքեր անկողին են մտնում մինչև երեկոյան 22.00-ն:
Ինչպես հաղորդում է ВВС-ն` նրանք, ովքեր օրվա ընթացքում 5 ժամից քիչ են քնում 71%-ով ենթակա են դեպրեսիաներ: Բացի այդ՝ նրանք նաև 48%-ով ենթակա են ինքնասպանությունների:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեռահասները, ընդհանուր առմամբ, քնում են 7 ժամ 53 րոպե, այն դեպքում, երբ նրանց անհրաժեշտ է 10-ժամյա լիակատար քուն:










































