«Ռեալ»-«Սելտա» (2:0) խաղից հետո մադրիդցիների առաջին գոլի հեղինակ Գոնսալո Իգուաինը խոսել է լրագրողների հետ՝ հայտնելով իր գոհունակությունը:
«Ես շատ ուրախ եմ իմ հերթական գոլի, հերթական արդյունավետ օրվա ու շատ այլ լավ բաներ տեսնելու համար: Ես այսօր նորից կարողացա աչքի ընկենել, ու դա մի խաղում, որը շատ բարդ էր մեզ համար վնասվածքների պատճառով: Չորեքշաբթի օրը ես շատ ծանր հանդիպում էի անցկացրել, բայց բարեբախտաբար ապաքինվեցի մինչև այս խաղը»,- ասել է Իգուաինը խաղի մասին:
Անդրադառնալով Իկեր Կասիլյասին՝ Իգուաինը հայտարարել է.«Ես երբեք կասկած չեմ ունեցել մեր դարպասապահի ուժերի նկատմամբ: Նա լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը: Նրա ներկայությունը միշտ հուսադրող է»: Եվ վերջում Իգուաինը շուտափույթ ապաքինում է մաղթել Մարսելոյին.«Ամեն ինչ լավ է անցել, նա ունի շատ լավ բժիշկ, ով շատ ֆուտբոլիստների է վիրահատել ամբողջ աշխարհում, ու մենք հույս ունենք, որ Մարսելոն շատ շուտ կապաքինվի»:











































