Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը` նոյեմբերի 10-ից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը վեց ամսով կանցնի Թուրքիային: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այդ կապակցությամբ հայտարարել է, որ դեպքերի նման զարգացումը ցույց է տալիս Թուրքիայի ժողովրդավարության մակարդակը. «Թուրքիայի կողմից ԵԽ-ում նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքացու կողմից ԵԽԽՎ նախագահությունը ստանձնելը պատմական իրադարձություն է»,- ասել է նա: Այդ վեց ամսում Թուրքիան կքննարկի ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարեփոխումների անցկացման հարցերը, անկախ աուդիտորական մեխանիզմների աշխատանքը, ԵԽ-ի անդամակցումը Եվրոպայում մարդու իրավունքների եւ հանդուրժողականության ամրապնդման մասին Եվրոպական կոնվենցիային: