Լոնդոնի «Արսենալ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոտը Bleacher Report պարբերականի կողմից ժամանակակից ֆուտբոլի ամենաարագավազ խաղացող է ճանաչվել:
Այդ ցուցանիշով երկրորդն է Ջոնաթան Բիաբիաբին` «Պարմա»-ից, իսկ երրորդը` չինական «Բեյցզին Գոան» ակումբի ֆուտբոլիստ Խոֆրե Գերոնը:
Պարբերականի կազմած`50 ֆուտբոլիստից բաղակացած ցուցակում տեղ են գտել 5 ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում:
Բանակային Սեյդու Դումբիան յուրահատուկ այս աղյուսակում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, Վլադիմիր Բիստրովը` «Զենիթ»-ից` 30-րդը, «Լոկոմոտիվ»-ի հարձակվող Վիկտոր Օբինան 36-րդն է, Մայկոնը` 39-րդը, իսկ Մարկ Գոնսալեսը ԲԿՄԱ-ից` 41-րդը:









































