Առնվազն 7 մարդ զոհվել է, 121-ը վիրավորվել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուն-նան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով,- հինգշաբթի օրը հայտնում է Xinhua գործակալությունը` հղում կատարելով տեղական կառավարման մարմիններին:
5,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ տեղի ժամանակով 12:58-ին (08:58 Երևանի ժամանակով): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է տասը կիլոմետր խորության վրա:
Տեղի իշխանությունների տվյալներով, աղետի հետևանքով ավերվել են տներ, բացի այդ, ականատեսները վկայում են, որ մասնակիորեն քանդվել է նաև սուպերմարկետի շենքը: