Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Չեմպիոնների լիգա. «Շալկե»-ն հաղթահարեց «Վալենսիա»-ի արգելքը (տեսանյութ)

«Շալկե»-ն հաղթեց «Վալենսիա»-ին և պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Առաջին խաղակեսը շատ ակտիվ սկսեցին «չղջիկներ»-ը: Արդեն 7-րդ րոպեին նրանք կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Մատյեի հարվածն իր վրա ընդունեց «Շալկե»-ի պաշտպանը: Գոլը երկար սպասել չտվեց: 17-րդ րոպեին հյուրերի ճնշումը տվեց իր արդյունքը. «Վալենսիա»-ի թուրք լեգիոներ Թոփալը հեշտությամբ շրջանցեց մրցակցի պաշտպանին և նուրբ փոխանցումով գնդակը դրեց Կոշտայի գլխին` 0:1: Խփած գնդակից հետո հյուրերը սառեցրին խաղը և փորձում էին պահպանել իրենց ձեռնտու հաշիվը, ինչը վատ չէր ստացվում: Սակայն ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այն, ինչ չի ստացվում խաղի ժամանակ, ստացվում է ստանդարտ դիրքի ժամանակ: 40-րդ րոպեին Ջեֆերսոն Ֆարֆանը հրաշալի իրացրեց տուգանային հարվածը` 1:1:

Երկրորդ խաղակեսը տանտերերը շատ ավելի ակտիվ անցկացրին: 52-րդ րոպեին Վալենսիայի դարպասապահ Գուիտայի սխալից օգտվեց «Շալկե»-ի 21-ամյա հարձակվող Մարիո Գավրանովիչը, որը Ջեֆերսոն Ֆարֆանի հետ, անշուշտ, արժանի էր այս հանդիպման լավագույն խաղացող ճանաչվելուն: Ընդունած երկրորդ գոլից հետո «Չղջիկներ»-ն անմիջապես ակտիվացան, և Արիս Ադուրիսը հաշիվը հավասարեցնելու երկու հիանալի պահ չօգտագործեց: Սկզբում նա սուր անկյունից չկարողացավ գնդակն ուղարկել դատարկ դարպասը: Այնուհետև Խոակինը հրաշալի փոխանցումով նրան դուրս բերեց հարվածային դիրք, այս դեպքում արդեն Նոյերը անհավանական ցատկով փրկեց իր թիմին: Ուժերն անբողջությամբ կենտրոնացնելով հարձակման վրա` «Վալենսիա»-ն մրցակցին հակագրոհելու բազմաթիվ հնարավորություններ էր ընձեռում, որոնցից երկուսի ժամանակ Մարիո Գավրանովիչի հարվածները ետ մղվեցին դարպասաձողից: 90-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց նույն Ջեֆերսոն Ֆարֆանը: «Շալկե»-«Վալենսիա»` 3:1: Գելզենկիրխենցիները քառորդ եզրափակիչում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում