Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Խաչը կփրկի՞ դատախազին

Հայաստանի Հանրապետությունը, թերևս, միակ երկիրն է աշխարհում, որտեղ գլխավոր դատախազը հայտնի է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած հաջողություններով, այլ հասարակական գործունեությամբ: Կոռուպցիայի մեջ թաթախված երկրում Աղվան Հովսեփյանը նախ միասնության շուրջպար էր կազմակերպում Արագածի շուրջ, հետո միասնական ծառատունկ, հետո քարե տառերի պուրակ կառուցեց, հիմա էլ խաչ է տնկում այդ պուրակում: Այս ընթացքում Աղվան Հովսեփյանի գլխին ամպեր են կուտակվում Վարդան Օսկանյանի գործով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ եթե պարզվի Օսկանյանն անմեղ էր, պատասխան են տալու այս գործը նախաձեռնողները: Երեկ այդ մասին նաև ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն է հայտարարել: Իսկ պատասխան տվողներից առաջինը, բնականաբար, Աղվան Հովսեփյանը պետք է լինի, քանի որ հենց վերջինս էր Ազգային ժողովում պատգամավորներին հավաստիացնում, որ ճիշտը Օսկանյանին «հանձնելն» է: Այնպես որ, եթե Աղվան Հովսեփյանը չկարողացավ ապացուցել Օսկանյանի մեղքը կամ հանցանքը, ապա ամենայն հավանականությամբ հանրապետականները նրան են տալու նախընտրական փուռը:

Դրա համար էլ երևի Աղվան Հովսեփյանը որոշել է խաչ կառուցել` որպես կամ իր ապագա պաշտոնեա-քաղաքական նահատակության խորհրդանիշ, կամ էլ որպես փրկության հույս: Այսինքն` գլխավոր դատախազը միգուցե սրանով ցույց է տալիս, որ այլևս հույսը կարող է դնել միայն Սուրբ Խաչի և Աստծո օգնության վրա, քանի որ այլևս ոչ մի բան նրան չի օգնի, հատկապես այն բանից հետո, երբ Օսկանյանին սկսել են ինտենսիվորեն օգնության գալ արևմտյան դեսպանները: ԱՄՆ դեսպանի բավական կոշտ հայտարարությունից հետո Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդման մասին հստակ մեսիջով հանդես է եկել նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Այսինքն` գլխավոր դատախազի վիճակը արդեն գրեթե անհույս է դառնում` կրիտիկական:

Իսկ այն, որ Օսկանյանի գործով ինչ-որ մեկի գլուխը պետք է անպայման թռնի, երևի թե կասկած չկա: Գործն ի սկզբանե ինքնին այնպիսին էր, որ գլուխներից խուսափել հնարավոր չէր: Հետևաբար, եթե դա Օսկանյանը չէ, ուրեմն որևէ այլ մեկն է: Աղվան Հովսեփյանն էլ հասկանում է, որ այդ մեկը հենց ինքն է լինում, ու ոչ միայն այն պատճառով, որ նա էր համոզում պատգամավորներին: Պարզապես Աղվան Հովսեփյանը չի տեղավորվում Սերժ Սարգսյանի իշխանական պատկերացումների շրջանակում, քանի որ, ըստ էության, բավական ուժեղ է և երևի թե կարելի է ասել, որ իր բևեռային ուժով երկրորդն է ԲՀԿ-ից հետո: Հետևաբար` Աղվան Հովսեփյանը անխուսափելիորեն հայտնվում է Սերժ Սարգսյանի համար անցանկալի և անվստահելի անձանց ցուցակում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում