Լիբիայի իշխանությունները պատրաստվում են 400 հազար դոլար վճարել այն մարդուն, ով կձերբակալի Լիբիայի ներկայիս ընդդիմության ղեկավարին և կհանձնի նրան իրավապահներին: Խոսքը Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլի մասին է, որը գլխավորում է Լիբիայի ազգային խորդհուրդը: Այս մարմինը ստեղծվել է մի քանի օր առաջ ապստամբ Բենղազի քաղաքում, և հռչակվել է Լիբիայի միակ օրինական իշխանական կառույց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բացի այդ, 160 հազար դոլար պարգև կտրվի նրան, ով կհայտնի Ալ-Ջալիլի տեղը կամ տեղեկութոյւն կհաղորդի նրա մասին: Մի քանի օր առաջ Ալ-Ջալիլը հրաժարվել էր Լիբիայի արդարադատության նախարարի պաշտոնից և միացել ընդդիմությանը:
Քադաֆին վերջինիս անվանում է «օտարերկրյա լրտես»: