«Ֆորմուլա 1»-ի «Լոթուս» թիմի արշավորդ Կիմի Ռայկոնենը, ով 2007 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, հայտարարել է, որ այս տարի դեռ շանսեր ունի հաղթելու համար:
«Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել ու պահպանել բարձր մոտիվացիան: Ես միշտ նպատակադրված եմ հասնել առավելագույն արդյունքի:
Տիտղոսը նվաճելը դեռ հնարավոր է, ինչի ապացույցն է 2007 թվականը, երբ ամեն ինչ որոշվեց վերջին գրան պրիում: Տեսնենք`ինչպես ամեն ինչ կդասավորվի այս անգամ: Ես շատ եմ հետ մնում Ֆետելից, բայց նրան հասնելը դեռ հնարավոր է, ու ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար»,- Ռայկոնենի խոսքերն է մեջբերում Autosport-ը: