2016 թվականին, հնարավոր է, հանրաճանաչ ավտոարտադրող «Պորշե» ընկերությունը վերադառնա «Ֆորմուլա-1»:
Ավտոարտադրողի հնարավոր վերադարձի մասին իր կարծիքն է արտահայտել «Ֆերարի»-ի նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոն:
«Շատ եմ հարգում «Պորշե»-ն: Կարծում եմ՝ նրանց մեքենաները մեր հիմնական մրցակիցն են: Առհասարակ, մենք միշտ ուրախ ենք, երբ մրցակցություն է լինում հատկապես այն ժամանակ, երբ համոզված ենք, որ հաղթելու ենք»,- “Советский спорт”-ը, հղում կատարելով իսպանական AS-ին, մեջբերում է Մոնտեձեմոլոյի խոսքերը: