Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Երբ գյուղատնտեսական տարին սկսվի, կառավարության խնդիրները կլուծվեն

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Հանրապետական» կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:


– Պարոն Նիկոյան կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո բոլորի մոտ տպավորություն ստեղծվեց, որ կոալիցիան առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով է մասնակցելու: ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը, սակայն, մեզ հետ զրույցում պնդում էր, որ իրենք առանձին են մասնակցելու ընտրություններին: Առանձին ցուցակը ինքնին ենթադրում է մրցակցություն, քննադատություն: Որքանո՞վ եք տրամաբանական համարում, որ կոալիցիայի մաս կազմող ուժերը առանձին ցուցակներով պետք է հանդես գան:


– Մենք ունենք ստորագրած հուշագիր, ներկոալիցիոն հարաբերություններ, այս պարագայում առաջնորդվել ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ից ինչ-որ մի պատգամավորի ինչ-որ մի տեսակետով` կարծում եմ ավելորդ է: Մենք պետք է առաջնորդվենք նրանով` այն, ինչ ստորագրվել է, այն, ինչ ձևակերպվել է, այն, ինչ որ հիմա կա: Ավելին` ինչո՞ւ եք կարծում, որ պետք է բոլոր հայտարարությունները լուրջ ընդունել և բոլոր հայտարարությունները պետք է մեկնաբանել ու պատասխանել: Իսկ այն, որ պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը` դա բխում է կոալիցիոն հուշագրի շահերից: Ցանկանում եմ ասել, որ կա ստորագրված փաստաթուղթ, և այդ ստորագրված փաստաթուղթը աշխատում է: Այսօր գործընթացները կոալիցիոն ստորագրված փաստաթղթի տառին ու ոգուն համաձայն են զարգանում: Իսկ թե որևիցե անհատ պատգամավոր ինչ կասի` պետք չէ ուղղակի լուրջ ընդունել:


– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում` կոալիցիան միասնական ցուցակով կգնա՞ ընտրություններին, թե՞ առանձին:


– Անկեղծ ասած, այդ հարցին պատասխանելիս կա՛մ պետք է հետ գնանք, կա՛մ շատ առաջ անցնենք: Այս պահին ասել միասնական ցուցակով կմասնակցենք, թե առանց միասնական ցուցակի` դժվար է: Միաժամանակ որևիցե բան չի կարելի բացառել, քանի որ ներկոալիցիոն հուշագիրը ենթադրում է նաև ամենաբարձր աստիճանի համագործակցություն:


– Կարծիք կա, որ ԲՀԿ-ն հանրության մոտ ավելի մեծ վստահություն ունի, հետևաբար միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելը կարող է ավելի շատ կորստաբեր լինել, մինչ ՕԵԿ-ի համար միասնական ցուցակով մասնակցելը փրկության նման մի բան է:


– Դուք եթե կարծում եք, ես մտքեր կարտահայտեմ, որը որևէ կերպ կհակասի կամ վիրավորական կհնչի մեր կոալիցիոն գործընկերների վերաբերյալ, չարաչար սխալվում եք: Նման բան չկա: Մնացած հարցերը, որ դուք հնչեցնում եք, ենթադրությունների ոլորտից են կամ ցանկությունների ոլորտից: Այդ հարցերին պատասխանելու համար, նորից եմ կրկնում, կա՛մ պետք է շատ հետ գնանք, կա՛մ պետք է շատ առաջ ընկնենք, բայց միաժամանակ ստիպված ենք մեկ տարի սպասել:


– Հասարակական, սոցիալական լարումը օրեցօր մեծանում է, որը նաև իշխանության ներկայացուցիչները չեն ժխտում: Չե՞ք կարծում, որ դա կառավարության գործունեության ձախողման հետևանք է, ուստի գահավիժմանը սպասելու փոխարեն` արժե, որ կառավարությունում արմատական փոփոխություններ նախաձեռնողը հենց ինքը իշխանությունը լինի:


– Խնդիրն այն է, որ դեռևս երկու տարի առաջ շատ լուրջ պետության ղեկավարներ և քաղաքական գործիչներ կանխատեսում էին ֆինանսատնտեսական ճգնաժամը, սոցիալ-պոպուլիզմը և հնարավոր բողոքները` ընդհուպ մինչև խռովություն: Սրանք բոլորը կանխատեսելի և կանխագուշակելի էին: Հիմա տեսեք, մեզ մոտ ասում ենք` այո, կա ֆինանսատնտեսական ճգնաժամ և այլն, և այլն: Մենք ամբողջությամբ չենք հաղթահարել, խնդիրներ կան: Այս պահին, որ մեզ մոտ վատացել է` դա գնաճն է: Հիմա այսպիսի հարց, իսկ եթե չլիներ այս կառավարությունը, ինչպիսի՞ն կլիներ մեր տնտեսության և երկրի սոցիալական վիճակը: Ես ձեզ վստահաբար ասում եմ, որ շատ ավելի վատ: Մենք ունենք գրագետ կառավարության թիմ, որը կարողանում է բավականին ճկուն ձևով այս ճգնաժամին դիմակայել: Ամբողջ աշխարհն է ընկել այս ճգնաժամի որոգայթը, սակայն մեր կառավարությանը դեռևս հաջողվում է բացասական հետևանքներից զերծ մնալ: Կա գնաճ` բոլորս գիտենք, բոլորս հասկանում ենք, նամանավանդ սննդամթերքի կազմում է մեր սպառողական զամբյուղի ծանրակշիռ մասը: Ինձ թվում է` մի քանի ամիս հետո, երբ գյուղատնտեսական տարին, ըստ էության, կսկսվի, և Աստված տա, որ մեզ մոտ ամեն ինչ լավ լինի, այդ բոլոր խնդիրները կլուծվեն: Կարծում եմ, որ ապագա ամիսների ընթացքում գնաճը ոչ միայն մեզ մոտ կշարունակվի, այլև գները կկարգավորվեն: Հետևաբար այս պահին կադրային փոփոխությունների կարիք չկա: Ընդհակառակը մեր կառավարությանը մենք պետք է ամեն ինչով օգնենք, որ ժողովրդի առաջ ծանրացած խնդիրների լուծման քայլեր գտնի: Այսինքն` վարչապետին ոչ միայն չենք փոխելու, այլև անհրաժեշտ է իրան օգնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում