Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Հովիկ Աբրահամյանը` Իշխան Զաքարյանի «թրի» տակ

Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսում Արարատի մարզում: Առաջին հայացքից այս արարողակարգային լուրն իրականում կարող է բավական լուրջ ներքաղաքական նշանակություն ունենալ` հաշվի առնելով մի քանի հանգամանքներ:

Նախ, արդեն ավանդույթ է դարձել, որ Վերահսկիչ պալատն իր ստուգումների ընթացքում տարբեր գերատեսչություններում և մարզերում հայտնաբերում է պետական բյուջեի միջոցների տասնյակ և հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումներ:

Այսինքն` առնվազն տարօրինակ, ու նաև շատ անհասկանալի կլինի, եթե հանկարծ Արարատի մարզը տարբերվի, եթե հանկարծ պարզվի, որ մարզը հրեշտակավան է, որտեղ պետական միջոցներ չեն յուրացվում: Դրան հազիվ թե որևէ ողջախոհ մեկը հավատա այն պատկերից հետո, որ պետական միջոցների տնօրինման հարցում երկու տարվա ընթացքում իր ստուգումներով բացահայտել է Վերահսկիչը:

Իսկ մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Արարատի մարզը համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տիրույթը: Աբրահամյանը ծնունդով այդ մարզից է, այն գրեթե ամբողջությամբ գտնվում է Աբրահամյանների վերահսկողության տակ` պետական կառավարման մարմիններից մինչև մասնավոր սեփականության զգալի մասը: Վերջերս էլ մարզի ոստիկանապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանի ազգականը:

Այսինքն` եթե Իշխան Զաքարյանը չարաշահումներ է հայտնաբերում մարզում, ապա դրանք աներկբայորեն առնչվելու են Հովիկ Աբրահամյանին: Այլ կերպ ասած` ստացվելու է, որ հենց Հովիկ Աբրահամյանն է այդ չարաշահումների հեղինակը կամ տանիքը: Իսկ չարաշահումների հայտնաբերումը, մեղմ ասած, շատ հավանական է` նկատի ունենալով ոչ միայն Վերահսկիչ պալատի վերջին տարիների գործունեության «ավանդույթները», այլ նաև Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունները:

Դրանք իհարկե լուրջ հակասություններ չեն պարունակում, սակայն Հովիկ Աբրահամյանը վերջին ժամանակաշրջանում դուրս է մնացել Սերժ Սարգսյանի համար վստահելիների շրջանակից, ինչի մասին վկայում էին այն մեծ ջանքերը, որ նա փորձում էր գործադրել իր խնամի Գագիկ Ծառուկյանին դեպի Սերժ Սարգսյանը թեքելու համար` ակնկալելով դրանով նաև ծառայություն մատուցել ու վստահություն ձեռք բերել Սերժ Սարգսյանի մոտ:

Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնության գալու հարցում չի օգտվել Հովիկ Աբրահամյանի ծառայությունից, այլապես հազիվ թե նախընտրական տարում նրան անցկացներ Իշխան Զաքարյանի «թրի» տակով:

Կասկած չկա, իհարկե, որ Հովիկ Աբրահամյանը դուրս կգա «թրի» տակից: Կամ ավելի ճիշտ` նրան դուրս կբերեն, չեն թողնի թրի տակ: Հարցն այն է, թե ինչ ձևով և ինչ տեսքով դուրս կբերեն, ու արդյոք նա դրանից հետո ի վիճակի կլինի՞ հավակնելու ներիշխանական գործընթացներում որևէ լուրջ դերակատարության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում