Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյն արժանի է մենամարտել WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ:
«Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր կլինի տեսնել Կլիչկո – Հեյ մենամարտը: Ես սա չեմ ասում վարկանիշի տեսանկյունից, այլ ասում եմ, քանի որ կարծում եմ՝ Հեյն արժանի է այս մենամարտին»,- մասնավորապես ասել է Լյուիսը:
Նշենք, որ նախկինում Լենոքս Լյուիսը մենամարտել է ուկրաինացի Վիտալի Կլիչկոյի հետ ու հաղթանակ տարել գերծանրքաշային բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի նկատմամբ: