Էվանդեր Հոլիֆիլդը մտափոխվել է և չի պատրաստվում հրաժեշտ տալ մեծ բռնցքամարտին: Ավելի վաղ Հոլիֆիլդը հայտարարել էր, որ եթե Կլիչկո եղբայրների հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու հնարավորություն չստանա, ապա կշարունակի սպասել.
«Այո, ես արդեն հայտարարել եմ, որ գնում են հանգստի, բայց հիմա մտափոխվել եմ: Նրանք չեն ցանկանում մենամարտել ինձ հետ և ունեն դրա իրավունքը:
Սպասում եմ, որ նրանք կընդունեն իմ առաջարկը: Ես կարող եմ հաղթել Կլիչկո եղբայրներին: Եթե դա տեղի չունենա, ապա ինչ-որ մեկը պարտության կմատնի նրանց: Այդ դեպքում ես նոր չեմպիոնի հետ մանամարտելու հնարավորություն կստանամ»,- հայտարարեց Հոլիֆիլդը: