WBA վարկածով կիսաթեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջեյմս Փեյջը ռինգ է վերադարձել 12-ամյա ընդմիջումից հետո:
Վերադառնալուց հետո իր առաջին մենամարտը 41-ամյա Փեյջը կանցկացնի նոյեմբերի 17-ին` 11 տարի և 9 ամիս դադարից հետո:
Հիշեցնենք, որ 2001 թվականի դեկտեմբերին Ջեյմսը ձերբակալվել է` Ատլանտայում ամերիկյան բանկը կողոպտելուց ուղիղ 45 րոպե անց: Ընդհանուր առմամբ բռնցքամարտիկը 3 բանկ է կողոպտել: 2003 թվականի սեպտեմբերին Փեյջը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել: Լավ վարք դրսևորելու համար բռնցքամարտիկը վաղաժամկետ ազատ է արձակվել և արդեն հասցրել է լիցենզիա ստանալ:
Փեյջը նշում է, որ 10 տարիների ընթացքում նա անընդհատ մարզվել է: Բռնցքամարտիկն իր տիտղոսը նվաճել է 1998 թվականին, 3 անգամ պաշտպանել այն: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը զիջել է միայն 2000 թվականին: