Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տոներից էլ խեր չկա

Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ աշխատանքային տոն օրերը զարմանալի «ներդաշնակություն» են ստեղծում տնտեսությունում: Դրանցից ոմանք հաստատվել են կարծես հատուկ տնտեսական նպատակներով: Այսօր այդ տոների ավանդույթները այնպիսի գործողություններ են ենթադրում, որ առաջարկի ու պահանջարկի հավասարակշռության տեսությունը բացահայտողները պարզապես կհիանային:

Օրինակ` ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան տոնից (դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը) առաջ խանութները մինչև 25-30 տոկոս զեղչեր են իրականացնում, քանի որ բոլոր ամերիկացիները միմյանց նվերներ են գնում: Նորմալ շուկայական (մրցակցային) տնտեսությունում, երբ վաճառողները գիտեն, որ տվյալ ապրանքից գնորդները ավելի շատ են գնելու կոնկրետ օրերին, իջեցնում են ապրանքի գները, որպեսզի գնորդները ավելի շատ հենց իրենցից գնեն: Եկամուտը` միավորի գնի և վաճառված ապրանքի քանակի արտադրյալը, մեծանում է, քանի որ 1 միավորով գնի իջեցումը հանգեցնում է 1-ից ավելի միավորով վաճառքի ծավալի աճի (տարվա մյուս ամիսներին այսպես չէ):

Սուրբ Ծննդից մոտ մեկ ամիս առաջ` նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը «գոհաբանության» օրն է, որը ենթադրում է բարեգործություններ և նվիրատվություններ աղքատներին (ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա դրամահավաքն ու հեռուստամարաթոնը հենց այս օրն է նշանակվում):

Անտունների ու սոցիալապես խոցելի այլ խմբերի համար հավաքված դրամը անհրաժեշտորեն վերածվելու է ապրանքի հենց հաջորդ իսկ օրը, որը կոչվում է սև ուրբաթ (Black Friday) կամ «գնումների օր»: Ուստի այդ օրը այնպիսի զեղչեր են լինում ողջ երկրով մեկ, որ կիսաքուն մարդիկ գիշերվա ժամը 4-ից հեղեղի պես լցվում են խանութները` մեծ հերթեր առաջացնելով: Դեպքեր են լինում, երբ մարդիկ քնում են խանութի մոտ` մեքենաների մեջ, որպեսզի խանութը բացվելուն պես առաջինը հասնեն այն ապրանքին, որը նախօրոք որոշել են գնել, և որի զեղչի չափի մասին նախապես տեղեկացել են գովազդից: Հաջորդող օրերին զեղչերը դադարում են` մինչև դեկտեմբերի սկիզբը, երբ մարդիկ սկսում են Սուրբ Ծննդյան տոնական գնումները: Սակայն ամենամեծ զեղչերի ամենաերկարատև շրջանը սկսվում է Նոր տարուց` հունվարի 1-ից հետո: Գներն այնքան են նվազում (սովորաբար 90%), որ պարզապես մեղք է գնումներ չկատարելը (եթե, իհարկե, անհրաժեշտ ապրանքը կամ համապատասխան չափսի հագուստը մնացած լինի խանութներում): Տնտեսության համար սա մի տեսակ «մաքրող» նշանակություն ունի, երբ նախորդ տարվանից մնացած ապրանքն ամբողջությամբ սրբվում է խանութներից:

ԱՄՆ-ի մյուս ազգային տոները ևս շատ հստակ ավանդույթներ (և համապատասխան «գործողություններ») են ենթադրում, ինչը շատ կոնկրետ դեր ունի կա՛մ ԱՄՆ-ի արդյունաբերության, կա՛մ ծառայությունների համար: ԱՄՆ-ում ոչ աշխատանքային են հունվարի 1-ը, հունվարի 3-րդ երկուշաբթին, մայիսի վերջին երկուշաբթին, հուլիսի 4-ը (անկախության օրը), սեպտեմբերի առաջին երկուշաբթին` «աշխատանքի օրը», հոկտեմբերի 2-րդ երկուշաբթին, նոյեմբերի 11-ը, նոյեմբերի 4-րդ հինգշաբթին (գոհաբանության օրը), դեկտեմբերի 25-ը (Սուրբ Ծնունդը): Այս օրերին, երբ բանկերը, պետական հաստատությունները, փոստը, ինչպես նաև խանութների ու ռեստորանների մի մասը չեն աշխատում, ողջ երկրով մեկ կա՛մ զարկ է տրվում ծառայություններին (հյուրանոցային, զվարճանքի և այլն), կա՛մ շատ որոշակի ապրանքներին (շոկոլադը` «Սուրբ Վալենտինի» տոնին, հնդկահավը` «գոհաբանության» և այլն):

Քանի որ սեպտեմբերի առաջին երկուշաբթին հանդիսանում է ամառային արձակուրդների վերջին օրը, ապա այդ օրը (և նույնիսկ դրան նախորդող մի քանի օրերը) ողջ երկիրը «զվարճանում է» ամբողջ թափով` մարդիկ գնում են հանգստանալու ծավափերին կամ զվարճանքի վայրերում: Հուլիսի 4-ին ամբողջ «հզորությամբ» աշխատում է հյուրանոցային բիզնեսը, մարդիկ կուտակվում են զանազան կենտրոններում` տարբեր միջոցառումներին ներկա գտնվելու և հրավառություններ դիտելու համար: Իսկ, օրինակ, «հելլոուինի» ժամանակ, որը նշվում է հոկտեմբերի 31-ին, զանազան դիմակներով ու արտասովոր հագուստներով մարդիկ ողջ գիշեր ժամը մեկ տարբեր բարեր կամ ակումբներ են գնում (bar-hopping, որ բառացի նշանակում է թռչկոտել բարերով): Մայիս ամիս տեղափոխված «մայրերի» տոնը կարծես հատուկ սահմանված լինի «Սուրբ Վալենտինից» մի քանի ամիս անց (և ոչ թե մարտին), որպեսզի մարդկանց մոտ բավականաչափ գումար կուտակվի գնումների համար: Մի խոսքով, տոների այս համակարգը հավասարակշռում է ապրանքների ու ծառայությունների առաջարկն ու պահանջարկը, իսկ զեղչերը ծառայում են կոնկրետ ապրանքների վաճառքին ու «մաքրում» տնտեսությունը համեմատաբար հին ապրանքներից:

Հիմա մի պահ մտածենք, թե ինչ են իրենցից ներկայացնում մեր տոները, ինչ նշանակություն կամ գործողություններ են դրանք ենթադրում: Ոչ մի: Մարդիկ պարզապես մնում են տանը: Խանութները, ծառայությունները աշխատում են այնպես, ինչպես մյուս բոլոր օրերին: Թերևս մի քիչ ավելի շատ վաճառք ՀՀ-ում տեղի է ունենում միայն Նոր տարվա նախաշեմին` բայց առանց զեղչերի, ընդհակառակը` գնային բումով: Մեկ էլ ծաղիկների վաճառքն է աճում ապրիլի 24-ին ու մի քիչ էլ` մարտի 8-ին` դարձյալ ուղեկցվելով գների աճով, ոչ թե զեղչերով: Մյուս` գրեթե բոլոր տոներն ու ոչ աշխատանքային օրերը` սկսած Սահմանադրության ու Անկախության օրերով, վերջացրած մայիսի 1-ով ու մայիսի 9-ով, ամբողջությամբ ինքնանպատակ են` բառի «ամերիկյան» իմաստով: Եթե սրան գումարենք նաև տարվա ընթացքում այն մոտ 5 երկուշաթբի օրերը, որոնք մեր Առաքելական եկեղեցու կողմից սահմանված են որպես մեռելոցներ, և որոնք կառավարության որոշմամբ դառնում են ոչ աշխատանքային, պատկերը ավելի հստակ կլինի:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում