Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Վերաբաշխել երկու հայկական կողմերի իրավասության հարցերի շրջանակը

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:


Պարոն Մայիլյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթուղթը, Ձեր կարծիքով, ղարաբաղյան կողմի համար որքանո՞վ է այն ընդունելի:


– Սոչիում ընդունված հայտարարության հանդեպ իմ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական է: Ինչպես երևում է փաստաթղթի տեքստից, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահները հասկանում են, որ այս իրավիճակում հարկավոր է հակամարտության գոտում նվազեցնել լարվածության մակարդակը` վստահության ամրապնդման և հրադադարի ռեժիմի պահպանման քայլերի միջոցով: Սա է բանակցային գործընթացը շարունակելու առավել իրատեսական ճանապարհը: Ուստի` այս փուլում չարժե ակնկալել որևէ բեկումնային լուծում: Եթե պաշտոնական Բաքուն բարի կամք դրսևորի և հրաժարվի շանտաժի ու սադրանքի քաղաքականությունից, հակամարտող կողմերի մոտ իրական հնարավորություն կստեղծվի քննարկելու վիճահարույց քաղաքական խնդիրները` դրանց լուծում գտնելու առումով: Սոչիի հայտարարության և արցախյան հիմնախնդրի վերաբերյալ մյուս նմանատիպ փաստաթղթերի թույլ կողմը դրանց տակ ԼՂՀ ղեկավարության ստորագրության բացակայությունն է, որն արտացոլում է խեղաթյուրված բանակցային ֆորմատը: Տեքստում առկա է նաև մեկ մշուշոտ ձևակերպում: Այնուամենայնիվ, ԼՂՀ-ն, լինելով հակամարտության հիմնական կողմ, պետք է ակտիվորեն մասնակցի Սոչիի հայտարարության մեջ նշված` «կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:


– Փաստաթղթում առկա ձևակերպումը, թե կողմերը «կձգտեն» խնդրի խաղաղ կարգավորմանը, որքանո՞վ է ընդունելի, եթե հաշվի առնենք, որ նախկինում մշտապես շեշտվել է, թե ԼՂ խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, այսինքն` խաղաղության պահպանման պահանջը հնչել է իմպերատիվ:


– Ակնհայտ է, որ նման ոչ հստակ ձևակերպումն ընդունվել է Ադրբեջանի պնդմամբ, քանի որ նրանք վերջին տարիներին որդեգրել են հետևյալ բանաձևը. «Կա՛մ խաղաղություն ադրբեջանական պայմաններով, կա՛մ պատերազմ»: Իհարկե, նման մոտեցումն անընդունելի է ե՛ւ հայկական կողմերի, ե՛ւ միջազգային հանրության համար: Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, որոնք ընդունել է` անդամակցելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Եվրոպայի խորհրդին: Բացի այդ, ուժային կենտրոնները պարտավոր են կանխել ռազմական գործողությունների վերսկսումը` օգտագործելով զսպման ժամանակակից մեխանիզմներ:


– Կարծես թե ավանդույթ է դարձել, որ հանդիպումներից առաջ Ադրբեջանի կողմից խախտվում է զինադադարն ու առնվազն մեկ հոգի զոհվում: Հայաստանում, օրինակ, ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, թե հայկական կողմը պետք է այս առումով կտրուկ քայլերի դիմի, և նման սադրանքից հետո բոյկոտի հանդիպումը` պահանջելով հրադադարի ռեժիմի հստակ պահպանում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:


– Խաղաղ բանակցությունները անցկացվում են, որպեսզի մեր քաղաքացիները չզոհվեն: Ադրբեջանն իրավիճակը բերել է անհեթեթության աստիճանի. երբ նախագահների հանդիպումից առաջ կամ հետո սպանություններ է կատարում հրադադարի գծում: Բաքվի գործելաոճը տեղավորվում է խնդրի Ադրբեջանի կողմից վերը նշված բանաձևի շրջանակում: Հետևաբար, հայկական կողմը և միջազգային միջնորդները պետք է գտնեն արդյունավետ մեխանիզմներ` չեզոքացնելու ադրբեջանական սադրանքները: Յուրաքանչյուր զինվորի կյանքը մեզ համար թանկ է:


– Հայ ազգային կոնգրեսն իր հանրահավաքի ժամանակ ընդունած հայտարարությամբ պահանջում է ՀՀ իշխանություններին բանակցային սեղան վերադարձնել երրորդ կողմին` ԼՂՀ-ին, ձեր կարծիքով, կգնա՞ն իշխանություններն այդ քայլին` մինչև ամսի 17-ը:


– Կարծում եմ` ոչ: Նույնիսկ եթե իշխանությունները ցանկանան կատարել այդ պահանջը, կարծում եմ` մինչև նշված վերջնաժամկետը չեն հասցնի այն իրագործել:


– Չե՞ք կարծում արդյոք, որ ղարաբաղյան կողմը բավարար քայլեր չի անում, որպեսզի վերադառնա բանակցային սեղան, այսինքն` ԼՂ-ն պետք է ակտիվ լինի այս առումով:


– Իրոք, ԼՂՀ-ի` որպես սուբյեկտ ներկայանալու խնդիրը, այդ թվում` բանակցային գործընթացում ԼՂ մասնակցության վերականգնման մասին շատ է խոսվում, բայց այդ ուղղությամբ նպատակաուղղված բավարար քայլեր չեն արվում: Օրինակ` ԼՂՀ իշխանությունները կարող են Հայաստանի հետ վերաբաշխել երկու հայկական կողմերի իրավասության հարցերի շրջանակը: Արդյունքում, Հայաստանը պետք է հրաժարվի միջնորդների և Ադրբեջանի հետ քննարկել ԼՂՀ իրավասության շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ բանակցելուց: Շահագրգիռ կողմերին այդ դեպքում ոչինչ չի մնում, քան ԼՂՀ իշխանությունների հետ աշխատելը: Մենք նման փորձ արդեն իսկ ունեցել ենք: Հարկ է նկատել, որ Արցախի հասարակական կառույցները մեծ նշանակություն են տալիս ԼՂՀ սուբյեկտ լինելուն և այդ հարցում շատ ակտիվ են տարածաշրջանային հասարակական դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում