Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

«Մգըստին» սպանել են Ուկրաինայում ապրող բիզնեսմենից դրամ շորթելու պատճառով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է 2007-ի փետրվարի 15-ին Երևանի «Ռելաքս» դիսկո-ակումբում հրազենային կրակոցներից սպանված, 1975թ. ծնված Արտաշես Համբարձումյանի և 1973թ. ծնված Մհեր Պողոսյանի (վերջինս քրեական աշխարհում հայտնի էր «Մգըստ» մականունով) գործը:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության` սպանողը Երևանի բնակիչ Վարդան Գևորգյանն է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ քաղաքացի Վ.Գևորգյանը 15.02.2007թ.` ժամը 03:45-ի սահմաններում, Երևանի Տերյան փողոցի 105/1 հասցեում գտնվող «Ցիտադել բիզնես կենտրոն» համալիրի առաջին հարկում տեղակայված «Ռելաքս» դիսկո-ակումբի սրահում վիճաբանել էր Մհեր Պողոսյանի և Արտաշես Համբարձումյանի հետ: Դրա հետևանքով առաջացած քաշքշոցը տեղափոխվել էր ակումբի տնօրենի աշխատասենյակի հարևանությամբ գտնվող և որպես ծառայողական մուտք հանդիսացող դռների դիմացի հատվածը: Վեճի ընթացքում Վարդան Գևորգյանն իր մոտ օրինական հիմքերով գտնվող «Վիկինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակից սպանելու դիտավորությամբ կրակոցներ էր արձակել Մհեր Պողոսյանի և Արտաշես Համբարձումյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանների` գլխի և կրծքավանդակի շրջանի ուղղությամբ և ապօրինաբար զրկել նրանց կյանքից: Դեպքից հետո Վ.Գևորգյանը դիմել էր փախուստի, սակայն հետագայում նա հայտնաբերվել և կալանավորվել էր: Ձեռք բերված ապացույցների հիման վրա սկզբում որոշում էր կայացվել Վ.Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրան քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու և ավելի անձանց սպանությունը հանրորեն վտանգավոր եղանակով) մեղադրանք առաջադրելու մասին, այնուհետև մեղադրանքը վերաորակվել էր` որպես անհրաժեշտ պաշտպանության անցումով կատարված սպանություն (ՀՀ քրօրի 108 հոդված):

Հիշեցնենք, որ դեպքի վայրից առգրավվել էր 4 պարկուճ, 2 գնդակ: Իսկ «Ռելաքս» դիսկո-ակումբի մոտ կայանված` Արտաշես Համբարձումյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել էր «Մակարով» տեսակի 2 ատրճանակ` մեկ փամփշտակալով և 8 փամփուշտով:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչն է եղել վեճի, սպանության պատճառը, և ովքեր են եղել սպանվողներն ու սպանողը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սպանված և հանցագործ աշխարհում «Մգըստ» մականունով հայտնի Մ.Պողոսյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել հայաստանյան նախարարներից մեկի հետ, և նրա անունը մի քանի տարի առաջ կապվում էր նաև «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանի` Տոլյատիում իրականացված սպանության հետ: Շրջանառվող լուրերի համաձայն` Մգըստը քրեական աշխարհում հայտնի է եղել որպես քիլլեր և 1998-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` «3-րդ մասի» շուկայի տնօրեն «Կյաժ Արոյին» «Կարմիր Բլուրի» գերեզմանոցում ինքնաձիգի դիմահար կրակոցով սպանելու համար: Տուժողի վրա մի ամբողջ պահունակ էր դատարկվել: Բայց քանի որ մեծ կապեր էր ունեցել «վերևներում», հաջողացրել էր 1-1,5 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելուց հետո տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ ազատ էր արձակվել «ցեռոզ» հիվանդությամբ տառապելու հիմնավորմամբ: Դրանից հետո տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Մգըստը ռեկետով է զբաղվել, սակայն քրգործը կարճվել էր ապացույցների անբավարարության հիմքով: Իսկ ինչ վերաբերում է Արտաշեսին, նա Մհերի մտերիմն է եղել:

Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, Վարդան Գևորգյանը մինչև դեպքը Ուկրաինայում գործարարությամբ է զբաղվել (թե կոնկրետ ինչ բիզնեսով` պաշտպանը ասաց, որ չգիտի), իսկ որոշ ժամանակ գտնվելով այստեղ` Հայաստանում, սպանվածները նրանից պարզապես փորձել էին դրամ շորթել: Մոտ երկու-երեք ամիս շարունակվել էին այդ փորձերը, և Վ.Գևրոգյանն անընդհատ փորձել էր խուսափել նրանց հետ հանդիպումից, և այդ ամենը ավարտվել էր վերը նշված միջադեպով:

Ամբաստանյալ Վարդան Գևորգյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը երեկ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ թեև իր պաշտպանյալն ընդունել է մեղքը (այն ժամանակ ինքը դեռ ներգրավված չի եղել որպես պաշտպան), սակայն դրա հետ ինքն անհամաձայնություն ունի. «Մեղադրանքն առաջադրված է անհրաժեշտ պաշտպանության անցումով կատարված սպանություն, ինքն իրեն մեղավոր է ճանաչել, բայց ես` զուտ որպես իրավաբան, գտնում եմ, որ այստեղ մաքուր անհրաժեշտ պաշտպանություն է»: Հարցին, թե ինչ հանգամանքներում են ծանոթացել և միմյանց ճանաչել տուժողներն ու սպանողը, Ե.Վարոսյանն ասաց, որ պարզապես «ընդհանուր ծանոթություններ են ունեցել, չգիտեմ` ինչ առիթով…»: Ի դեպ, դեպքից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Վարդան Գևորգյանի օրինական զենքը` «Վիկինգ» ատրճանակը հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած մի քանի տասնյակ զենքերից մեկն է եղել. այդ տեղեկությունը ոչ ժխտել և ոչ էլ հաստատել էր գլխավոր դատախազությունը: Այդ հարցը պարզելու համար դիմեցինք նաև պաշտպան Երվանդ Վարոսյանին: Նա հաստատեց, որ օրինական է եղել, իսկ ինչ վերաբերում է Անդրանիկ Մարգարյանի կողմից նվիրված լինելուն, ապա «…Այ դրանից տեղեկություն չունեմ, բայց այդ ժամանակաշրջանում, քանի որ վարչապետը ինքն է եղել, հնարավոր է, բայց հաստատ ոչ մի բան չեմ կարող ասել»,- նշեց պաշտպանը:

Բայց հետաքրքիր հանգամանք կա նաև սպանված Արտաշես Համբարձումյանի ավտոմեքենայում հայտնաբերված 2 զենքերի` «Մակարով» ատրճանակներից մեկի հետ: Ե.Վարոսյան. «Հետաքրքիր մանրամասն այն է, որ մուտքի մոտ, որտեղից նրան (Վարդանին.- Է.Մ.) քարշ տալով տարել են, որ դուրս հանեն «Ռելաքս» ակումբից, կայանված է եղել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ եղել է համարները ջնջված «Մակարով» տեսակի ատրճանակ», որը (որոնք) պարզապես չեն հասցրել կիրառել` մեքենայի դուռը փակ լինելու պատճառով: Այսինքն` ջնջված համարներով ատրճանակով սպանելու դեպքում հետագայում հնարավոր չէր լինի զենքի նույնականացում անել և գտնել անձին, ում նախկինում ամրակցված է եղել զենքը կամ որտեղ այն հաշվառված է եղել: Նաև դա է պատճառը, որ պաշտպանն ավելի մեղմ պատիժ է ակնկալում դատարանից` գտնելով, որ դա եղել է անհրաժեշտ պաշտպանություն: Սահմանազանցմամբ կատարված սպանության դեպքում օրենքը նախատեսում է առավելագույնը 3 տարի ազատազրկում: Հետաքրքիր է, որ դատական նիստին առայժմ չեն ներկայանում տուժողների իրավահաջորդները, և այդ պատճառով նիստերը հետաձգվում են. Արտաշես Համբարձումյանի իրավահաջորդի գտնվելու վայրի մասին ընդհանրապես տեղեկություն չկա: Իսկ Մգըստի` Մհեր Պողոսյանի եղբայրը տեղեկացրել է, որ ուզում է փաստաբան ներգրավել, ով դատարանում կներկայացնի իրենց շահերը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում