Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Սերժ Սարգսյանի խոսքը հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը (ամբողջական տեքստ)

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգարժան գործարարներ և հյուրեր,

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի հյուրընկալ հողում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ողջունում եմ հայ-լատվիական գործարար համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` մաղթելով փոխշահավետ և արգասաբեր աշխատանք:

Հայաստանը և Լատվիան մշտապես եղել են բարեկամ երկրներ և անկախ պետականության հաստատումից ի վեր կայուն պահպանել են քաղաքական երկխոսության և փոխվստահության բարձր մակարդակը, ինչը տնտեսական հարաբերությունների զարգացման կարևոր երաշխիք է։

Նախագահական այցերին զուգահեռ գործարար համաժողովների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել և դա տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է, այն հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալու միմյանց երկրների տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին և հաստատել գործարար կապեր ամենատարբեր ոլորտներում: Այս երևույթն ինքնին դրական եմ գնահատում և, անշուշտ, կցանկանայի ավելի շոշափելի արդյունքներ տեսնել։

2005թ. Երևանում անցկացված գործարար համաժողովի արդյունքը 2006թ. լատվո-իսլանդական “Նորվիկ Բանկ” բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպության հիմնումն էր Հայաստանում, իսկ 2009թ. դեկտեմբերին կայացած գործարար համաժողովից հետո որոշակիորեն աճել են նաև ապրանքաշրջանառության ծավալները։ Գնահատելով հանդերձ այս դրական դինամիկան, ցավոք չեմ կարող արձանագրել, որ մենք համագործակցում ենք մեր հնարավորությունների ներածին չափով։

Հասկանալի են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հասցրած հարվածները, պրոբլեմները, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մեր ներուժը շատ մեծ է, և մենք օգտագործում ենք այդ ներուժի մի չնչին մասը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Լատվիան հանդիսանում է Եվրամիության անդամ, իսկ Եվրամիությունը, ինչպես գիտեք, Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է։ Ուստի, կարևորում եմ նաև մեր համագործակցության սերտացումը եվրակառույցների շրջանակներում: Իրականացվող հետևողական բարեփոխումները Հայաստանը կանգնեցնում են եվրոպական ընտանիքի հետ համապարփակ ինտեգրման հրամայականի առջև: Այս առումով, Հայաստանի համար մեծ կարևորություն է ստանում տնտեսության և այլ բնագավառներում իրականացրած բարեփոխումների ամբողջականացման և եվրոպական չափորոշիչներին հասնելու գործընթացներում Լատվիայի փորձի դիտարկումը:

Հուսով եմ, որ այսօրվա միջոցառման ընթացքում հնարավոր կլինի քննարկել և արդյունավետ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ գործարար կապերի կայացման և խորացման համար` ժամանակի ընթացքում դրանք վերածելով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության:

Հատկապես կառանձնացնեի զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, քանի որ հենց այստեղ մեծ ներուժ կա տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար: Բացի այդ, կարող եմ առանձնացնել նաև գյուղատնտեսության և սննդամթերքի ոլորտները, հատկապես էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող երկու երկրների գործարարների միջև փորձի փոխանակման, ներդրումների իրականացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ մեր երկրներն ունեն բավականին զարգացած իրավապայմանագրային դաշտ։ Լատվիայի Նախագահի Հայաստան կատարած նախորդ այցի ընթացքում ստորագրվեց օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր, որն իրավական հիմքի վրա դրեց Ռիգայի և Երևանի միջև իրականացվող ուղիղ չվերթները։ Սա, իր հերթին, լավագույն խթան է մեր երկրների միջև ավանդաբար գոյություն ունեցող զբոսաշրջությունը զարգացնելու և նորովի խթանելու համար։

Տնտեսական հարաբերությունների զարգացման համար կարևոր խթան էր դարձյալ Լատվիայի Նախագահի Հայաստան կատարած նախորդ այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Եվ կարծում եմ, որ արդեն հասունացել է ժամանակը հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով ձևավորելու համար, ինչը թույլ կտա ավելի համակարգված կյանքի կոչելու մեր տնտեսական օրակարգը։ Այսօր այս առաջարկն արժանացել է Լատվիայի նախագահի հավանությանը և ամենայն հավանականությամբ, վաղը Լատվիայի վարչապետի հետ մենք կքննարկենք այս հարցն ավելի կոնկրետացնելու խնդիրը:

Նման հանդիպումները և շփումները ամուր հիմք են ապահովում և ուղղորդում հետագա առևտրատնտեսական համագործակցությունը, լավ հնարավորություն են ընձեռում վեր հանելու համագործակցության նոր ուղիներ:

Ես վստահ եմ, որ 2011թվականին, այսինքն` այսօր կայացած այս գործարար համաժողովն ունենալու է դրական արդյունքներ, և հաջորդ մեր հանդիպման ժամանակ մենք պարո՛ն Նախագահի հետ կարողանալու ենք արձանագրել կոնկրետ արդյունքներ:

Թույլ տվեք այսքանով ավարտել խոսքս՝ մաղթելով ձեզ նորանոր ձեռքբերումներ` ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում