Բրիտանական դեսպանատունը Հայաստանում իրականացնում է ծրագրեր` ուղղված նպաստելու ժողովրդավարության կայացմանը, հակամարտությունների լուծմանը և եվրոինտեգրմանը: Այսօր Անի Պլազա հյուրանոցում Բրիտանական դեսպանատունը ամփոփեց 2010թ. իր գործունեությունը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, ովքեր աջակցել են դեսպանատանը, և շնորհեց նրանց ներկայացուցիչներին հուշանվերներ:
«Համատեղ աշխատանքը կարևոր է մեզ համար, քանի որ հնարավորություն է տալիս գործնականում բարեփոխումներ կատարել այն բոլոր հարցերում, որոնցով մենք զբաղվում են: Այսպիսի միջոցառումների անցկացումը կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս գործնական աշխատանք տանել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ քաղաքներում` այսպիսով խորացնելով շրջանների միջև երկխոսությունը: Մենք աշխատում ենք նաև Հայաստանի և ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի համագործակցությունները խորացնելու ուղղությամբ:
Երրորդ, մենք փորձում է աջակցել առողջ քաղաքացիական հասարակության ձևավորմանը»,- իր խոսքում դեսպանատան առաքելությունը ներկայացրեց դեսպան Լոնսդեյլը:
Հանդիպումն ավարտվեց ՀԿ-ների դերը քննարկող բանավեճով, որին նաև մասնակցում էին Երևանի դպրոցներից աշակերտներ: