2011 թվականի համար ՎԶԵԲ-ն ակնկալում է ՀՀ-ի ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ: Այս մասին այսօր Երևանում ասաց ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ էրիկ Բերգլոֆը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է քաղաքական քայլեր ձեռնարկել՝ իրականացնելու և խորացնելու այն բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան երկրին ունենալ կայուն աճ:
Ըստ տնտեսագետի՝ Հայաստանի հարկային և մաքսային ռեժիմում բարեփոխումները պարտադիր են՝ բարելավելու համար գործարար միջավայրի թափանցիկությունը՝ օրենքի գերակայության ամրապնդման միջոցով: