Շվեդ ֆուտբոլիստ Անտոն Հասենը, ով հանդես է գալիս Շվեդիայի 4-րդ դիվիզիոնում, հայտարարել է, որ ինքը հոմոսեքսուալիստ է:
«Գիտակցում եմ, որ այս հայտարարությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ իմ կարիերայի վրա: Հնարավոր է, որ մարզիչն այս խոստովանությունից հետո փոխի իր կարծիքն իմ մասին, բայց դա արդեն իմ խնդիրը չէ»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AP-ը:
Նշենք, որ Անտոն Հասենը անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Գլեն Հասենի որդին է: