Մի քանի հարյուր մարդ Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում ծեծկռտուք է սկսել այն բանից հետո, երբ ցուցարարների մի մասը ցանկություն է հայտնել շարունակելու բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել իերնց բոլոր պահանջները: Իսկ մյուս մասը կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները և վերադառնալ սովորական սովորական առօրյա խնդիրներին:
Այս լարվածությունն էլ ավելի է աճել այն բանից հետո, երբ զինվորական ժամանակավոր իշխանությունը պաշտոնանկ է արել կառավարության ղեկավար Ահմեդ Շաֆիքին: Շաֆիքի հրաժարականը ցուցարարների հիմնական պահանջներից մեկն է:
Հիշեցնենք նաև, որ վերջին օրերին Կահիրեում տեղի են ունեցել բախումներ նաև կրոնական հողի վրա, որի հետևանքով կա 13 զոհ: