Էրիսլանդի Լարան խոսել է WBC-ի նախագահ Խոսե Սուլեյմանի ու հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի մասին:
Էրիսլանդին համոզված է, որ Սուլեյմանն ամեն ինչ անելու է, որ չեմպիոն Սաուլ Ալվարեսը հանդիպում անցկացնի Էրիսլանդի – Մարտիրոսյան զույգի հաղթողի հետ:
«Պրն Սուլեյմանն ասաց, որ մեր մրցապայքարի հաղթողի հետ մենամարտելու է Սաուլ Ալվարեսը: Կարծում եմ՝ նա իր խոսքի տերն է, իսկ եթե ոչ, ապա նորմալ է. ես այլ տարբերակներ էլ ունեմ:
Համոզված եմ, որ Վանեսի հետ մենամարտը հրաշալի է լինելու: Երաշխավորում եմ դա: Հուսով եմ՝ նա ինձ հետ ռինգ ելնելու քաջություն կունենա: Այդ ժամանակ Վանեսն ի վերջո կհասկանա՝ ինչ է նշանակում մենամարտ անցկացնել բարձրակարգ բռնցքամարտիկի հետ»,- ասել է Էրիսլանդի Լարան: