Բրիտանացի բռնցքամարտիկ Դավիդ Հեյը կարծում է, որ իր ու Վիտալի Կլիչկոյի մենամարտը տեղի կունենա մյուս տարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիտալին զբաղվում է քաղաքականությամբ:
«Իմ կարծիքով՝ հաջորդ տարի Վիտալին կցանկանա մրցահարթակ դուրս գալ, և նա կցանկանա մեծ պայքար: Ես շատ հարմար մրցակից եմ՝ այդպիսի մենամարտ անցկացնելու համար, և նա դա շատ լավ գիտի: Նրանք պարզ գիտակցում են, որ ես միակն եմ, ով կարող է իսկական մարտահրավեր նետել Կլիչկոյին:
Կլիչկոյի կարիերայի մեծագույն պայքարը Լենոքս Լյուքսի հետ պայքարն էր, որում նա պարտվեց: Այդ մենամարտից հետո Կլիչկոն մեծ պայքարներ չի ունեցել: Նա չի մենամարտել այնպիսի բռնցքամարտիկների հետ, որոնք կարող էին հաղթել իրեն»,- ասել է Հեյը: