Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված ոչ առևտրային բնույթի փոխանցումները` տրանսֆերտները, աճել են մոտ 35%-ով: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ 2010թ. ընթացքում տրանսֆերտների աճը 2009թ. համեմատ կազմել էր 15.3%:
Բացարձակ թվով 2011թ. հունվարին արտաքին տրանսֆերտների ծավալը կազմել է 5.46 մլն դոլար` նախորդ տարվա հունվարի 4.04 մլն դոլարի փոխարեն: Ռուսաստանից փոխանցումների ծավալը այս տարվա հունվարին կազմել են 4.66 մլն դոլար` կամ ընդհանուր փոխանցումների ավելի քան 85%-ը: