Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչո՞ւ ԶԼՄ-ների ազատությունն ու բազմակարծությունը ապահովված չեն

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» չորրորդ տարեկան զեկույցն ամփոփում է Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը 2010թ. ուղղված քայլերը և դրա արդյունավետությունը:

Մարդու իրավունքների հարցերին անդրադառնալով` զեկույցն ուսումնասիրել է նաև ԶԼՄ-ների ազատության ապահովման խնդիրները ու ոլորտի ներկա վիճակը: Կազմակերպությունը շատ է կարևորում ԶԼՄ-ների ազատությունը քաղաքացիական հասարակության ձևավորման համար, պատահական չէ, որ այսօր «Կոնգրես» հյուրանոցում այս թեմայի քննարկումով բացվեց Զեկույցի հրապարակումը: Անցկացված հետազոտության արդյունքները համառոտ ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը:

Զեկույցում մասնավորապես ասված է. «Հայաստանում գործող Հեռարձակման և ռադիոյի մասին օրենքը սահմանափակում է մամուլի ազատությունը և բազմակարծությունը: Օրենքում վերջերս կատարված փոփոխությունները (2010թ. հունիսի 10) թափանցիկ, իրավասու և արդար կարգավորման որևէ մեխանիզմ չեն սահմանում»:

«Օրենքում կատարված փոփոխությունները ոչ մի պրակտիկ արդյունք չտվեցին: Ոչ մեկի համար հայտնի չեն խաղի կանոնները: Այս բարդ ֆինանսական իրավիճակում ինչպե՞ս կարելի է ակնկալել ներդրումներ ոլորտում, եթե խաղի կանոնները հայտնի չեն: Տեխնիկական բարեփոխումները չպիտի սահմանափակեն բազմակարծությունը, ինչին մենք ականատես եղանք»,-ասում է Բորիս Նավասարդյանը` առանձնացնելով ոլորտի կարևորագույն խնդիրները:

Զեկույցում նշված մեկ այլ կարևոր խնդիրն այն է, որ Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կազմը ընտրվում է նախագահի և խորհրդարանի կողմից, ինչը թույլ է տալիս իշխանություններին կարգավորող մարմինը ձևավորել իրենց հայեցողությամբ:

Զեկույցը նաև քննադատում է այն փաստը, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերին հետևած տպագիր մամուլի ապօրինի և կանխակալ գրաքննությունը, ինչպես նաև ինտերնետային լրատվամիջոցների գործունեության ընտրովի կասեցումը չեն ստացել համապատասխան գնահատական:

Իրավիճակը բարեփոխելու նպատակով` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը, ի թիվս այլ առաջարկությունների, խորհուրդ է տալիս նախատեսել օրենսդրական դաշտ, որը կկարգավորի թվային հեռարձակման հիմնական դերակատարների գործունեությունը և ՀՌԱՀ անդամների նշանակման այլ մեխանիզմ ընդունել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում