«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Բարսելոնա»-ից կրած պարտությունից հետո մեղադրել է Մասսիմո Բուզակային անտեղի կարմիր քարտ ցույց տալու համար:
«Մենք պարտվեցինք լավ թիմի: Առաջին խաղակեսում «Արսենալ»-ը փորձում էր դիմակայել «Բարսելոնա»-ի ճնշմանը: Հավատում եմ, որ ընդմիջումից հետո խաղը կարող էր շատ ավելի հետաքրքիր ստացվել, եթե այն շարունակեինք հավասար կազմերով»:
«Մեզ հաղթողն, անկասկած, Եվրոպայի ուժեղագույն ակումբն է, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք շատ ավելին կարող էինք անել, եթե խաղայինք 11-ը 11-ի դեմ: Մրցավարին էլ կարելի է հասկանալ. նա երբեք ֆուտբոլ չի խաղացել: Այսքանով ամեն ինչ ասված է»: