Մարտի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը:
Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, Երևանում: Ապագա ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, և նպատակ է ունենալու խորացնելու հարաբերությունները Հայաստանի ու ԵՄ միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի և այլ բնագավառներում: