Հավայան կղզիներում ժայթքել է աշխարհի ամենակտիվ հրաբուխներից մեկը` Քիլաուեան: Մոխիրն ու տաք մագման դուրս են մղվել մի քանի կմ բարձրության վրա: Թեպետ կղզուց բնակչության տարհանում չի իրականացվում, սակայն այսօր առավոտյան տարածվել է հաղորդագրություն, ըստ որի` իրավիճակը գնալով բարդանում է:
Այս պահին տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում, գրում է MIGNews.com կայքը: