Tuesday, 16 04 2024
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը

Նամակ` Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին

Մեծարգո պարոն Ֆիշեր

Թույլ տվեք ողջունել Ձեզ որպես ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող Հայաստան այցելելու կապակցությամբ:

Հայաստանի նկատմամբ ԵԽԽՎ մոնիտորինգն իրականացվում է 2008 թ. նախագահական ընտրությունների և այդ ընտրություններին հաջորդող զարգացումների հետ կապված:

Հուսով ենք, որ Հայաստան գալով՝ կկարողանաք ճշգրիտ և բազմակողմանի տեղեկատվություն հավաքել հնարավոր բոլոր շահագրգիռ աղբյուրներից` հետագայում ԵԽԽՎ-ին անաչառ զեկույց և դրանից բխող գործողությունների հստակ քայլեր առաջարկելու պատրաստակամությամբ:

2008 թ. նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներն իշխանությունների կողմից բացահայտորեն կեղծվեցին, առաջացրեցին Հայաստանի քաղաքացիների արդարացի վրդովմունքը: Իրենց քվեն պաշտպանելու և կեղծիքների նկատմամբ իրենց բողոքն արտահայտելու նպատակով ՀՀ հարյուրհազարավոր քաղաքացիներ դուրս եկան բողոքի: Տասն օր ու գիշեր շարունակ Երևանի Ազատության հրապարակն ու Երևանի փողոցները լցված էին կեղծված ընտրությունների դեմ բողոքող ՀՀ քաղաքացիներով: Ցանկացած գնով իշխանական աթոռները պահելու մոլուցքով տարված ՀՀ գործող իշխանությունները տասն օր անց` 2008 թ. մարտի 1-ին, վճռեցին զենքի ուժով ցրել խաղաղ ցուցարարներին: Այդ նպատակով իշխանությունների կողմից օգտագործվեցին ոչ միայն ոստիկանական ուժեր, այլև ներքին զորքերն ու բանակն իրենց ռազմական տեխնիկայով ու հրազենով: Խաղաղ ցուցարարների դեմ բանակի ներգրավվածությունը և հրազենի կիրառումը հաստատվում է հրապարակված անժխտելի վկայություններով, փաստերով ու տեսագրություններով: Արդյունքում ունեցանք 10 զոհ և 200-ից ավելի վիրավորներ: Ե՛վ զոհերի, և՛ վիրավորների համար մինչև այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Բողոքի խաղաղ ցույցերը ցրելուն զուգահեռ հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում էին նախագահի ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց, համախոհների, նախընտրական և ընտրական փուլերի ակտիվիստների և խաղաղ ցույցերի մասնակիցների ձերբակալություններ: Հետագայում հարյուրից ավելի քաղաքական գործիչներ և ուղղակի ցույցերի մասնակիցներ, առանց որևէ հիմնավոր պատճառի, միմիայն ընտրությունների ժամանակ նախագահի ընդդիմադիր թեկնածուի թիմում լինելու և նրա օգտին աշխատելու համար, դարապարտվեցին երկար տարիների ազատազրկման: Շատերը զրկվեցին աշխատանքից և բիզնեսներից:

Արդարադատության հետ ոչ մի կապ չունեցող դատարաններն անթաքույց ցինիզմով հրապարակում էին իշխանությունների կողմից հրահանգված դատավճիռներ: Դատարանների դահլիճներից ոստիկանները բացահայտ, բոլորի աչքի առաջ առևանգում, ուժով դուրս էին տանում ճշմարիտ ցուցմունքներ տալու պատրաստ վկաներին: Փոխարենը դատարան էին բերվում ոստիկաններ ու տարբնույթ սադրիչներ, ովքեր հանդես էին գալիս մեղադրող կողմին անհրաժեշտ ցուցմունքներով: Այս ամենը հրապարակվել է մամուլում, այս ամենը տեսել և արձանագրել են միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների՝ դատական գործընթացներին հետևող դիտորդները: Այս ամենի մասին տարբեր նամակների և զեկույցների միջոցով տեղեկացվել է միջազգային հանրությանն ու եվրոկառույցներին: Այս ամենը բազմաթիվ հանդիպումների ժամանակ ներկայացվել է Հայաստան ժամանած բոլոր պատվիրակություններին, այդ թվում՝ համազեկուցողներին: Այժմ այս նամակով հարկ ենք համարում այս ամենի վրա նաև Ձեզ ուշադրությունը հրավիրել՝ հավատալով, որ Դուք՝ Ձեր մանդատին հավատարիմ, Ձեզանից կախված ամեն ինչ կանեք, որ մեր երկրում հնարավորինս շուտ վերջ դրվի քաղաքական հետապնդումներին, և շուտափույթ ազատ արձակվեն քաղբանտարկյալները:

Մենք համոզված ենք, որ այս երեք տարիների ընթացքում ԵԽԽՎ-ն քաղբանտարկյալների ազատ արձակման և Հայաստանում քաղաքական հետապնդումներին վերջ դնելու հարցում իր հնարավորություններն արդյունավետ ու ամբողջապես չի օգտագործել: ԵԽ յուրաքանչյուր ներկայացուցչի կամ համազեկուցողների յուրաքանչյուր այցելության մեր երկիր մարդիկ սպասել են մեծ հույսերով, սակայն այդ հույսերը չեն արդարացվել: Հայաստանյան իշխանությունների վրա քաղաքական հետապնդումներին վերջ տալու և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակելու հարցում վճռական ճնշումներ չեն գործադրվել: Չգիտես ինչու, ՀՀ իշխանություններին միշտ էլ խուսանավելու տեղ է թողնվել: Արդյունքում քաղբանտարկյալները շարունակել են մնալ բանտերում, իսկ երկրում շարունակվել են քաղաքական հետապնդումները: Վերջերս խոսվում է, որ համազեկուցողներն ու ԵԽ այլ ներկայացուցիչներ, քաղաքական նկատառումներով դատապարտված բոլոր մարդկանց անհապաղ ազատ արձակելու աներկբա պահանջով հանդես գալու փոխարեն, համաձայնություն են ձեռք բերել ՀՀ իշխանությունների հետ, որ անմեղ ու անօրինական դատապարտված քաղբանտարկյալները պետք է բանտերում մնան այնքան ժամանակ, մինչև որ նրանց անօրինական դատապարտած իշխանությունը օրինական կերպով ազատ արձակելու հիմքեր կունենա: Սա արդեն սակարկություն է հիշեցնում: Սակարկություն, որի առարկան մարդն է, մարդկային կյանքն ու մարդու արժանապատվությունն են, ինչը եվրոպական հռչակված արժեքների ու չափանիշների հետ ոչ մի ընդանրություն չի կարող ունենալ:

Համազեկուցողների առաջնային խնդիրը ԵԽԽՎ-ին համապատասխան եզրահանգումներով, ճշգրիտ ու անաչառ զեկույց ներկայացնելն է, իսկ ԵԽԽՎ-ն էլ, ելնելով իր մանդատից և հրաժարվելով երկակի չափանիշների կիրառման վերջին տարիների իր պրակտիկայից, պետք է իր ողջ ներուժը ներդնի, որպեսզի Հայաստանը դառնա առանց քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդումների երկիր: Քաղաքական ու դիվանագիտական առօրյա ու ժամանակավոր շահերը չպետք է մարդու իրավունքները և ազատությունները երկրորդ պլան մղելու առիթ հանդիսանան:

Մենք գիտակցում ենք, որ մեր երկրում ժողովրդավարության հաստատումը առաջին հերթին մեր և մեր ժողովրդի գործն է: Այդ պատճառով էլ կոչ չենք անում Ձեզ պայքարել կամ ջանքեր գործադրել մեր փոխարեն մեր երկրում ժողովրդավարական արժեքների ներդրման համար: Այդ գործը կանի Հայաստանի ժողովուրդը և ժամանակի ընթացքում հաջողությամբ այն գլուխ կբերի: Բայց միաժամանակ վստահ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը երկրներ ու սահմաններ չի ճանաչում, այն բոլորիս գործն է, անկախ դրանից, թե որտեղ են այդ իրավունքները խախտվում և անկախ դրանից, թե որտեղ ենք մենք ապրում: Մեր ակնկալիքը Ձեզանից և ԵԽԽՎ-ից ընդամենը Ձեր մանդատին և ԵԽԽՎ կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձևերի ոգուն հավատարիմ մնալն է: Ամեն ինչ հնարավոր է հանել դիվանագիտական սակարկման կամ դարձնել դիվանագիտական շահարկումների առարկա, բայց ո՛չ մարդու իրավունքները: Մարդու իրավունքը, մարդու արժանապատվությունը վեր են ամեն ինչից, և բոլորս ենք պարտավոր մեզանից կախված ամեն ինչ անել, որպեսզի չլինեն քաղաքական բանտարկյալներ ու քաղաքական հետապնդումներ, լինի դա Բելառուսում, Ռուսաստանում, Իրանում, Հայաստանում, Կուբայում, թե այլուր:

Ցանկանում ենք հավատալ, որ Դուք Ձեզանից կախված ամեն ինչ կանեք, որպեսզի արդեն երեք տարի հայաստանյան բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն:

Իրավունքի և ազատության կենտրոն հ/կ նախագահ, Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող, իրավապաշտպան

Վարդան Հարությունյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում