Թե ինչ քայլերի կդիմի Հայ ազգային կոնգրեսը մարտի 17-ից հետո` քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դժվարանում է կոնկրետ պատասխանել:
«Դա կարող ենք իմանալ միայն հանրահավաքի ժամանակ: Որևէ արտահոսք չկա, թե ինչ կարող է լինել: Ենթադրում եմ՝ քայլերի հաջորդականությունը մարդկանց շատ նեղ խմբի կողմից է մշակված, և պարզ կլինի հենց հանրահավաքի օրը: Բայց բնական է, որ քայլեր ունեն մշակած»,- նշեց պարոն Բադալյանը: