Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Լիսաբոն-Աստանա տրանզիտ

Տեսանելի է, որ Հայաստանի քաղաքական դաշտը, հատկապես Աստրախանի եռակողմ հանդիպումից հետո, երբ Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռյակը ստանձնեց ընդամենը Կարմիր խաչի դերակատարություն եւ Աստրախանում հավաքվեց գերիների փոխանակման պայմանավորվածության մասին առայժմ միայն հռչակագրային հայտարարություն անելու համար, առանձնակի սպասելիք կամ մտավախություն չունի Աստանայում կայանալիք ԵԱՀԿ վեհաժողովից առաջ, որտեղ քննարկման հարցերից մեկն էլ լինելու է Ղարաբաղի հակամարտությունը:
Նույնիսկ այն, որ սեպտեմբերին եղավ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, թե մինչեւ Աստանայի վեհաժողովը պետք է աշխուժացնել հակամարտության կարգավորման ջանքը, Աստրախանի հանդիպման ֆոնին ընդամենը հռչակագրային հայտարարություն է հիշեցնում: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդչափ հեռու է բեկումնային շրջադարձից եւ արդյո՞ք ներկայիս ֆոնը ընդամենը հանրային եւ քաղաքական զգոնությունը բթացնելու եւ կողմերին փաստի առաջ կանգնեցնելու նախադրյալ, նախերգանք չէ:
Բանն այն է, որ հայ-թուրքական գործընթացը նախադեպ է, երբ ըստ էության մեռյալ ֆոնից կարող է հանկարծ բեկումնային շրջադարձ ծնվել: Արժե հիշել, որ թե՛ ապրիլի 22-ի կեսգիշերային հայտարարությունը «ճանապարհային քարտեզի» առկայության մասին, թե՛ դրանից հետո օգոստոսի 31-ին այդ քարտեզի մանրամասների` հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումը, տեղի ունեցան հենց այնպիսի մեռյալ ֆոնին, ինչպիսին այսօր Ղարաբաղի հակամարտությունն է: Այդպիսով, հայ-թուրքական նախադեպը վկայում է, որ մեռյալ ֆոնը դեռեւս չի նշանակում ոչինչ եւ հնարավոր է գիշերային անսպասելի շրջադարձ: Այդ առումով, թերեւս, կարելի է իրավացի համարել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի այն դիտարկումը, թե Աստանայում ճանապարհային քարտեզի մասին հայտարարություն բացառել պետք չէ: Տեսականորեն, իհարկե, այդօրինակ բան բացառել պետք չէ որեւէ դեպքում: Խնդիրն այն է, որ եթե կա հակամարտություն եւ կա կարգավորման գործընթաց, ապա բնական է, որ այդ գործընթացում ցանկացած պահի կարող է լինել առաջընթաց: Այդ տեսական դիտողությանը նպաստում է նաեւ հայ-թուրքականի գործնական նախադեպը: Բայց հարցն այն է, թե արդյո՞ք Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայ-թուրքական նախադեպը կիրառական է: Այդ տեսանկյունից կա մի քանի հանգամանք: Այն, որ Հայաստանի իշխանությունը որոշակի արտաքին ճնշման կամ «հորդորի» դեպքում կգնա «ճանապարհային քարտեզի» ստորագրման կամ նախաստորագրման` թերեւս կասկածից դուրս է: Հայաստանի իշխանությունը թե՛ հայ-թուրքական նախադեպի, թե՛ ընդհանրապես իր արտաքին քաղաքականության, այսպես կոչված, նախաձեռնողականության շրջանակում բազմաթիվ մանր ու մեծ օրինակներով ցույց է տվել, որ իր քաղաքականության նախաձեռնողականության էությունը ոչ թե սեփական նախաձեռնություններով աշխարհից համաձայնություններ կորզելն է կամ աշխարհի նախաձեռնություններում շտկումներ մտցնելը, սեփական ձեռագրով միջամտելու ջանքը, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների նախաձեռնություններին եւ հորդորներին անվերապահորեն «այո» ասելը: Հետեւաբար այդ տեսանկյունից «ճանապարհային քարտեզի» ի հայտ գալը միանգամայն իրատեսական հեռանկար է:
Խնդիրն այն է, որ միայն Հայաստանի իշխանության վարքագիծն ու բնավորությունը չէ, որ առաջ է բերելու այդօրինակ զարգացում: Եվ ոչ էլ Ադրբեջանի իշխանությունից է դա կախված: Գլխավորն այն է, թե արդյո՞ք աշխարհաքաղաքական կենտրոնների շահը Ղարաբաղի պարագայում էլ ունի նույն առաջնահերթությունները, ինչ հայ-թուրքականի պարագայում: Այստեղ արդեն նկատելի է, որ նախադեպի գործնականության դերը նվազում է: Հայ-թուրքական գործընթացի եւ Ղարաբաղի հակամարտության պարագայում աշխարհաքաղաքական կենտրոնների առաջնահերթությունները ակնհայտորեն տարբեր են, ինչն արտահայտվում է նրանով, որ հայ-թուրքականի պարագայում նրանք հանդես եկան միասնական դիրքորոշմամբ եւ ակնհայտորեն կարճ ժամանակամիջոցում կարողացան հասնել գիշերային արդյունքների: Դա վկայում է, որ եթե այդ կենտրոնների միջեւ կա առաջնահերթությունների համընկնում եւ ներդաշնակություն, ապա գիշերային թեկուզ միջանկյալ արդյունքների հասնելը ընդամենը տեխնիկայի խնդիր է: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Ղարաբաղի հարցում այդ համաձայնությունը, առաջնահերթությունների այդ ներդաշնակությունը չկա, ինչի պատճառով էլ չկան գիշերային շրջադարձերը: Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ Աստանայում չի լինի այդ ներդաշնակությունը: Դժվար է ասել: Համենայնդեպս, թերեւս հենց դա է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ամենաէական անտեսանելի կողմերից մեկն է: Աստրախանը վկայեց հենց այդ ներդաշնակության բացակայության մասին, ինչի հետեւանքով էլ եռակողմ հանդիպումը ձախողվեց, եւ Ռուսաստանի ջանքը, չստանալով ամերիկյան եւ ֆրանսիական օժանդակություն, ի դերեւ եղավ: Սակայն մինչեւ Աստանա կա ՆԱՏՕ-ի վեհաժողովը Լիսաբոնում, որին մասնակցելու է նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ՆԱՏՕ-ի վեհաժողովում քննարկվելու է հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը: Այդ նոր ռազմավարության համատեքստում Ռուսաստանին արված են որոշակի առաջարկներ` կապված միասնական անվտանգության հակաօդային համակարգի ձեւավորման հետ: ՌԴ նախագահ Մեդվեդեւը համաձայնել է առնվազն քննարկել դա: Իսկ դա նշանակում է, որ մինչեւ Աստանայի ԵԱՀԿ վեհաժողովը, երբ փաստացի կհավաքվի գրեթե նույն հիմնական կազմը, ինչ ՆԱՏՕ-ում է, տեղի կունենա այդ կազմի բանակցությունը նոյեմբերի 19-ին Լիսաբոնում: Իսկ նկատի ունենալով Լիսաբոնի օրակարգի ռազմավարական ընդգրկումը` ամենեւին պետք չէ բացառել, որ Լիսաբոնից հետո կարող է տեղի ունենալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ եղանակային պայմանների փոփոխություն, ինչն էլ կարող է ազդեցություն ունենալ Աստանայում: Համենայնդեպս, Աստանային ընդառաջ կողմնորոշիչ պետք է դիտել ոչ թե Աստրախանը կամ արդեն ոչ թե Աստրախանը, այլ թերեւս Լիսաբոնը:
Ի դեպ, հատկանշական է կամ ավելի ճիշտ խորհրդանշական, որ բավական կարեւոր իրադարձություն սպասվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում արդեն իսկ մեկ անգամ տեղի ունեցել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի բավական առարկայական անցուդարձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում