Եգիպտոսում միջկրոնական բախումների հետևանքով զոհերի թիվն անցել է 10-ից, վիրավորվել է ավելի քան 110 մարդ: Այս մասին հաղորդում է France presse գործակալությունը:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ մարտի 5-ից Կահիրեի մերձակայքում տեղի են ունենում բախումներ, որոնք սկսվել են տեղի ղպտի և մուսուլման բնակչության միջև: Երեկ բախումներին միջամտել է ոստիկանությունը` ցրելով մուսուլմաններին և ղպտիներին ռետինե փամփուշտներով ու արցունքաբեր գազով:
Ղպտիների և մուսուլմանների բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մուսուլմանները եկեղեցի և քրիստոնյաներին պատկանող բնակարաններ ու խանութներ են այրել: