Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերը կարող են վերջնագրով խոսել, և շատ օբյեկտիվ է, որ իշխանություններին նման պահանջ է ներկայացվում։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջներին, մասնավորապես՝ կառավարության փոփոխության անհրաժեշտությանը։ «Ես հավատացնում եմ ձեզ, որ իշխանությունները քամարհանքով չեն վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի 15 կետով ներկայացրած պահանջներին։ Պահանջներ կան, որոնք մեր իշխանությունները ի զորու են իրագործել, մշակվում են մոտեցումներ ու ծրագրեր։ Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, բնականաբար, շատ նորմալ պայքար է տեղի ունենում քաղաքական ուժերի միջև, սակայն դա չի նշանակում, որ պետք է իրականանա»,- նկատեց ԱԺ պատգամավորը։