Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել Դոնեցկի «Շախտյոր»-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում զետեղված էր հետևյալ հաղորդագրությունը.
«Չափազանց հաճելի է շնորհավորել Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղացողներին, մարզչական կազմին և երկրպագուներին իտալական հեղինակավոր ակումբներից մեկի` «Ռոմա»-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղում հերթական հաղթանակը տոնելու կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Դոնեցկի «Շախտյոր»-ը նույն համառությամբ ընթանա դեպի չեմպիոնական գավաթը»: