Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

«Նրանց խնդիրը կոտրելն էր, մերը` չկոտրվելը»

– Պարոն Մանուկյան, մի քիչ առաջ դուք խոսեցիք ղազագիր ստորագրելու մասին, կասե՞ք, ձեզ անձամբ նման հարցերով շա՞տ են դիմել, փորձե՞լ են կոտրել:
– Բավականին, տարբեր ձեւերով` եւ սպառնալիքներով, եւ հոգեբանորեն: Բնական է` պիտի աշխատեին, իրենց խնդիրը նաեւ դա էր: Նրանց խնդիրը կոտրելն էր, մերը` չկոտրվելը: Եվ մենք չպարտվեցինք:
– Առաջին զգացողությունը ո՞րն էր, երբ ձեզ ազատազրկեցին, եւ արդյո՞ք եղել է պահ, երբ մտածել եք, որ կարող էիք չխառնվել այս ամենին եւ չհայտնվել անազատության մեջ:
– Առաջին պահին ես զգացի, թե կեղծիքի ինչ ահավոր, սարսափելի իշխանական մեխանիզմ է ստեղծված, եւ թե որքան անհրաժեշտ է մեր պայքարը` սրանցից այս երկիրը, այս ժողովրդին փրկելու համար: Ինչ վերաբերում է զղջալուն կամ թուլանալուն, թող մեծամտություն չհնչի, բայց վայրկյան անգամ չի եղել նման բան: Քանի որ եթե այդ վայրկանը լիներ, այն անպայման կխորանար, իսկ ամենավտանգավորը հենց այդ պահն է, քանի որ այն իր հետեւից շատ ավելի վատ հետեւանքներ կբերեր:
– Գուցե իշխանությունները հույս ունեն, որ բանտերը պայքարող ակտիվիստներով լցնելով` կկոտրե՞ն շարժման մեջքը:
– Իրենց ամենամեծ սխալը դա է եղել: Իրենք պայքարի տղերքի մի մասին բանտերը լցնելով` բորբոքեցին եւ դրսի ժողովրդի պայքարի ոգին եւ բանտերում եղածներինը: Մենք գնալով ավելի խորը համոզվեցինք, որ այս իշխանությունները բացարձակապես կապ չունեն այս երկրի, այս ժողովրդի հետ, եւ որ օր առաջ հարկավոր է ազատվել սրանցից:
– Դուք պայքարին հետեւել եք ճաղերից այն կողմ: Մարտի 1-ից հետո տարբեր կարծիքներ են հնչել Համաժողովրդական շարժման մասին: Եղան, նաեւ տեսակետներ, թե շարժումը թուլացրել է իր թափը: Ինչպիսի՞ն էիք տեսնում պայքարը դուք ճաղերի հակառակ կողմից:
– Անկեղծ ասած, ես էլ իմ մեջ որոշակի նման մտքեր ունեցել եմ, որ պետք է ավելի ակտիվ լինել: Բայց այդ ժամանակ միշտ մտածել եմ նաեւ, որ իմ ունեցած ինֆորմացիան ավելի քիչ է, քան անհրաժեշտ է օբյեկտիվ եզրակացություն անելու համար: Եվ ես վստահել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոհեմությանը, նրա հեռատեսությանը եւ ամենակարեւորը` նրա սկզբունքայնությանն ու նվիրվածությանը այս ժողովրդին:
– Դուք դուրս գալուց հետո հայտարարել եք, որ ձեզ ազատ արձակելու որոշումը քաղաքական է եղել: Դեռ 12 քաղբանտարկյալներ ունենք. ըստ ձեզ, նրանց ազատ արձակման համար ի՞նչ հանգամանքներ պիտի լինեն:
– Իմ պարագայում եւ ինձնից առաջ ազատվածների, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր շուտով ազատ են արձակվելու, բոլորի ազատման պատճառը մեր հզորագույն պայքարն է: Դուք եք եղել, մեր այս հարազատ ընկերների, բարեկամների եւ հայ ժողովրդի պայքարն է եղել պատճառը: Ես առանձնապես հույս չեմ դնում ոչ ԵԽ-ի, ոչ աշխարհի եւ մյուսների ճնշումների վրա: Այդ ճնշումներն էլ` մեր, իմ, իմ ընկերների պայքարի ճնշման հետեւանք են եղել ընդամենը: Իսկ պատճառը եղել է մեր հզոր շարժումը: Եվ Աստված մի արասցե, որ օրը թուլանար այս պայքարը, այդ օրը ոչ միայն մեզ չէին ազատի, այլեւ չեմ էլ ուզում մտածել, թե ինչեր կարող էին անել:
– Կարծում եք` պայքարը չի թուլացել, որվհետեւ մարդիկ պատրաստ են էլի գնալ ու նստե՞լ հանուն շարժման:
– Եթե անհրաժեշտ լինի, միշտ էլ պատրաստ ենք գնալու, նստելու հանուն շարժման, հանուն մեր սկզբունքների: Եվ որ բանտում հայտնվել եմ ես, զուտ պատահականություն է: Մեր տղաներից ով էլ լիներ իմ փոխարեն, վարվելու էր այնպես, ինչպես ես: Ես այդտեղ որեւէ կասկած չունեմ, քանի որ մենք բոլորս պատրաստ ենք մեր պայքարը շարունակելու մինչեւ վերջ: Ամպագոռգոռ բաներ չասեմ. բայց այդ ազատազրկումն ի՞նչ է: Դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք ամենավերջինին: Մարդը պետք է պատրաստ լինի ամենավերջին զոհողությանը, եթե նա պայքարի է դուրս գալիս: Մենք պատրաստ ենք այդ ամենավերջին զոհողությանը, միայն թե այդ թափթփուկներին հեռու շպրտենք այս մի բուռ հողից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում