Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Դևիդ Հեյը հայտարարել է, որ ինքը ցանկանում է պայքար մղել միˊմիայն Կլիչկո եղբայրների հետ և չի մենամարտելու Դևիդ Փրայսի հետ:
«Ես մենամարտելու եմ միայն նրա հետ, ում Կլիչկո են անվանում: Արդեն անցկացրել եմ իմ մենամարտերն ազգային մասշտաբով: Այն, ինչ անում է Ֆյուրին, լավ է: Ինչքան շատ նա խոսի, այնքան հանրաճանաչ կլինի Փրայսի հետ մենամարտը: Նրան մնում է միայն խոսել, քանի որ ներկայումս ոչ ոքի հետ պայքար չի մղում: Իսկ երբ որ մրցակից չես ունենում, պետք է ինչ-որ բան անես՝ անունդ ու համբավդ պահելու համար»,- BoxingScene-ը փոխանցում է Հեյի խոսքերը: