Սույն թվականի հոկտեմբերի 20-ին Հոլանդիան ներկայացնող բռնցքամարտիկ Գագո Դրագոն մարտարվեստի ակումբ կբացի Մոսկվայում:
Գագո Դրագոն, ով ծագումով հայ է, հայտնի է իր ագրեսիվ ոճով. նա միշտ ճնշում է գործադրում հակառակորդների վրա:
Նշենք, որ նոյեմբերի 3-ին 27-ամյա բռնցքամարտիկը մենամարտելու է աշխարհի բացարձակ չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Բատու Հասիկովի հետ:
«Մենք վստահ ենք, որ բացելով այս ակումբը՝ կօգնենք մարտարվեստի զարգացմանը Ռուսաստանում: Վստահաբար ասում եմ՝ դասընթացներ են լինելու իսկական մարտիկների, ամուր ու համառ մարտիկների համար»,- ասել է Գագո Դրագոն: