Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է

Ղարաբաղի ճանաչման հարցը` որպես մանրադրամ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն արդեն որերորդ անգամ խորհրդարան է ներկայացնում ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծը:
Եվ դա չնայած այն հանգամանքին, որ կոալիցիայի ներկայացուցիչները բոլոր հնարավոր ձեւերով հայտարարել են, թե եթե օրինագիծը դրվի քվեարկության, ապա իրենք դեմ են քվեարկելու: Քաջ գիտակցելով, որ կոալիցիան, իմա` Սերժ Սարգսյանը, դեմ է արտահայտվելու ԼՂ անկախության ճանաչմանը, «Ժառանգությունն», այդուամենայնիվ, գնում է այդ քայլին: Ինչո՞ւ:
Հայրենասիրային վարկած
Չի բացառվում, որ սա կույր հայրենասիրության դրսեւորում է Ղարաբաղի հանդեպ. ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգության» պատգամավորները իսկապես շատ են ուզում, որ ԼՂՀ անկախությունը ճանաչվի` չհաշվարկելով, սակայն, իրենց քայլի հետեւանքները: Գուցե «Ժառանգությունը» անկեղծ մտածում է, թե եթե հարցը դրվի քվեարկության, ապա դժվար թե իրեն հայ համարող եւ հարգող որեւէ մեկը դեմ քվեարկի: Սակայն փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանի հրահանգի դեպքում, բոլոր կոալիցիոն պատգամավորները դեմ կքվերակեն` առանց աչք թարթելու: Այնպես որ, հայրենասիրային քողարկմամբ զեղումները այս պարագայում կիրառելի չեն, քանի որ ԼՂ հարցը, ի վերջո, փորձադաշտ չէ:
Պայմանավորվածության եւ շանտաժի վարկած
Չի բացառվում, սակայն, որ իրականում այս օրինագիծը ԱԺ է մտնում հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Այս դեպքում, սակայն, ԼՂ-ն գիտացված ձեւով է օգտագործվում որպես խաղաքարտ` «դրսի հետ» հարաբերություններում: Գուցե Սերժ Սարգսյանը փորձում է ԼՂ-ի ճանաչման հեռանկարով շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը: Եվ գուցե հենց դրանով էր պայմանավորված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ եթե Սարգսյանն իրենց հրահանգի, ապա ԼՂՀ անկախության ճանաչման հարցը արտահերթ կարգով կանցնի: Սակայն այստեղ էլ պարզապես ապշեցնում է իշխանությունների վարքագիծը, քանի որ նախ` եթե դու ինքդ ես Ղարաբաղը դարձնում շահարկումների առարկա, ապա ինչո՞ւ նույն բանը չպիտի անի, ասենք, նույն միջազգային հանրությունը: Եվ երկրորդ, իշխանությունները կարծես մոռացել են բումերանգի էֆեկտը. մի բան շպրտելուց առաջ պետք է չմոռանալ, որ այն կարող է հետ գալ եւ խփել հենց քեզ:
Լեգիտիմության վարկածի բացակայության մասին
ԼՂՀ անկախությունը ճանաչելու վարկածն իրականում կարող է գործող տարբերակ լինել, բայց ոչ ներկայիս ՀՀ-ի պարագայում: Եթե ԱԺ-ն լիներ լեգիտիմ, ապա դա մանեւրելու մեծ հնարավորություն կստեղծեր նախագահի աթոռը զբաղեցնողի համար, եւ նա կարող էր ի վերջո ասել, որ ի վիճակի չէր կանգնեցնելու լեգիտիմորեն ընտրված պատգամավորներին: Սակայն ո՞վ չգիտի, որ ներկայիս ԱԺ-ն կողմ կամ դեմ քվեարկելով` ուղղակի արտահայտում է Սերժ Սարգսյանի տրամադրությունները: Հետեւաբար, վերջինս մանեւրելու տեղ չունի, նա չի կարող ասել` չեմ կարող առնել պատգամավորների դեմը: Նրան կհիշեցնեն` լավ էլ կարող ես:
Փոխշահավետ գործակցության վարկած
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասում է, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, շատ գեղեցիկ եւ փոխհամաձայնեցված խաղ է: «Մի կողմը, փորձելով իրեն ներկայացնել ավելի հայրենասեր, քան ԼՂՀ իշխանությունները, կամ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը, դնում է մի հարց, որը իր հաշվարկով իրեն պետք է բերի հայրենասիրական դիվիդենտներ: Թեեւ պարզից էլ պարզ է, որ ՀՀ խորհրդարանի կողմից անխուսափելի մերժումը մեծ վնաս է հասցնելու ԼՂ ճանաչման հենց գործին: Մյուս կողմն էլ զբաղված է` նույնպես իր իմիջային հարցերը լուծելով, այս անգամ` դրսում: Այսինքն` նա փորձում է ներկայացնել աշխարհին, որ ինքն ամենաիմաստուն ձեւով դիմադրում է հայրենի ազգայնականներին եւ ըստ էության, առնում է ազգայնական տրամադրությունների դեմն եւ դրանով դիվիդենտներ է շահում միջազգային հանրությունից», -ասում է Զուրաբյանը: Այսինքն` ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ժամանակ օգտագործեց Դաշնակցությանը, հիմա էլ նույն բանն անում է «Ժառանգության» հետ: «Այսինքն` երկու կողմն էլ զբաղված են մի քաղաքական խաղով, որտեղ իրենց մտահոգում են միայն իրենց սեփական իմիջը եւ այդ իմիջի համար դիվիդնետները: Բայց այդ հաշվարկների մեջ իսպառ բացակայում է Ղարաբաղի եւ Հայաստանի պետական շահը», – ասում է Լեւոն Զուրաբյանը:
Կործանված հետեւանքներով վարկած
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այս դեպքում հիշեցնում է հայտնի մի պատմություն. հանդիպում են Էքսիզտենցիալիստը, իդեալիստը եւ մատերիալիստը: Մատերիալիստն ասում է` սկզբնականը մատերիան է, իդեալիստն էլ, թե սկզբնականը հոգին է, իդեան: Իսկ էքսիզտենցիալիստը հավելում է. «Ինձ այդ հարցը չի հետաքրքրում»: Կարեւոր են այլ հարցեր: Աշոտ Մանուչարյանն ասում է, որ այսօր արդեն ԼՂ հարցի ամենակարեւոր հանգամանքը ճանաչման հարցը չէ այլեւս, այլ այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է արդեն Հայաստանի շուրջ: Հայաստանը, ըստ Մանուչարյանի, արդեն գործոն չէ ԼՂ հարցում, եւ դա է ամոբղջ խնդիրը: Հետեւաբար, Մանուչարյանն արդեն սրա լուծումն է առաջարկում գտնել. հավաքել ՀՀ քաղաքացիների ժողով եւ կրկնել 88-ը, եւ իրեն հռչակելով ՀՀ բարձրագույն իշխանություն` այդտեղ արդեն քննարկել Հայաստանին հուզող բոլոր հարցերը, այդ թվում նաեւ` ԼՂ հարցը: «Ճանապարհը ես դրա մեջ եմ տեսնում», – ասում է Աշոտ Մանուչարյանը` հիշեցնելով, որ այդ խնդիրները առաջացան հատկապես վերջին տասը տարիների ընթացքում, երբ փոխվեց ԼՂ հարցի փիլիսոփայությունը, երբ ԼՂ ազատագրումը սկսեց ընկալվել որպես ադրբեջանական տարածքների օկուպացիա` Հայաստանի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում