H խմբի առաջատար Նորվեգիայի հավաքականն այս տուրում խաղ չուներ, փոխարենը պորտուգալացիները, որոնք այս մրցաշարը անհաջող էին սկսել, արտագնա խաղում 1:3 հաշվով հաղթանակ տարան իսլանդացիների նկատմամբ: Դանիացիները նույնպես խուսափեցին մրցաշարային բարդություններից՝ 2:0 հաշվով հաղթելով Կիպրոսի հավաքականին:
Խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Նորվեգիայի ընտրանին: Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններ են պահպանում Պորտուգալիայի եւ Դանիայի հավաքականները: