Իտալիայի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելին մեկնաբանել է ազգային ընտրանու՝ Աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ Դանիայի հավաքականի հանդեպ տարած հաղթանակը:
«Իսկապես հույս ունեի, որ հաղթանակի կհասնենք այս խաղում: Մրցակցին հաջողվեց առաջինը գոլի հեղինակ դառնալ, սակայն Իտալիայի ազգային թիմին հաջողվեց հաղթել… Թեˊ հավաքականում, թեˊ ակումբում իմովսանն ամեն ինչ անում եմ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Սան Սիրո»-ի երկրպագուներին ինձ այդկերպ աջակցելու համար»,- ասել է Բալոտելին:










































