Իտալացի միջնադարյան աշխարհահռչակ քանդակագործ Միքելանջելոյի Դավիթ արձանին վտանգ է սպառնում: Դա արձանի պահվելու վայրից՝ «Ակադեմիա» թանգարանից մոտ 600 մետր հեռավորության վրա կառուցվելիք երկաթուղային թունելն է,- հաղորդում է mignews-ը:
«Հայտնի է, որ արձանի ոտքերը պատված են միկրոսկոպիկ ճաքերով: Եթե մինչ շինարարության սկիզբը քանդակը չտեղափոխեն այլ վայր, չի բացառվում, որ տատանումներից այն ուղղակի կընկնի»,- հայտարարել է ստորգետնյա կառույցների մասնագետ Ֆերնանդո դե Սիմոնեն:
Նշվում է, որ Հռոմից Միլան ճեպընթաց գնացքների համար կառուցվում է նոր կայարան, ինչը հնարավորություն է տալու ժամանակ տնտեսել: Այդ նպատակով կառուցվելու է ստորգետնյա երկաթուղի մոտ 30 մետր խորության վրա:
Դե Սիմոնեն կարծում է, որ քանդակն էլ պետք է տեղադրել գետնի տակ:
Սակայն Ֆլորենցիայի թանգարանային ասոցիացիայի ղեկավարը համամիտ չէ նրա հետ և կարծում է, որ քանդակին վտանգ չի սպառնում, ու նրա վիճակը անընդհատ վերահսկվում է: