Քադաֆիի Faclon 900 ինքնաթիռը ուղևորվել է դեպի Եգիպտոս: Այս մասին հաղորդել է France Presse գործակալությունը` հղում անելով Հունաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ինքնաթիռը մտել է իրենց երկրի օդային տարածք Կրետե կղզու շրջանում: Թե ով է գտնվում ինքնաթիռում՝ հայտնի չէ: Քադաֆին մի քանի այս տիպի ինքնաթիռ ունի:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ եվրոպական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Քադաֆիի ինքնաթիռը մի քանի օր եղել է Բելառուսում, սակայն դարձյալ հայտնի չէ, թե այդ դեպքում ում է տեղափոխել ինքնաթիռը: Ենթադրություններ կային, որ Մինսկ են տեղափոխել Քադաֆիի ոսկու պաշարը և նրա ընտանիքի անդամներին: