2010 թվականի ընթացքում «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության ապահովագրած ապահովագրական պատահարների հարցումների տարեկան ծավալը կազմել է ավելի քան 490 միլիոն դրամ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԻՆԳՈ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: ԱՊՊԱ-ի գծով հավաքագրած վճարները կազմել են ընկերության տարեկան ապահովագրավճարների 49 տոկոսը: Տրանսպորտային միջոցների ապահովագրության պատահարների թիվը 2010 թվականին եղել է 638-ը: