Մարտի 5-ին՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները որսագողության համար բերման են ենթարկել 39-ամյա Արշակ Ե.-ին: Նա իր բնակարանից ոստիկանության ծառայողներին է ներկայացրել ապօրինի որսած 2 այծյամի միս:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Արշակ Ե.-ն և 25-ամյա Դավիթ Մ.-ն ապօրինի որս կատարելու նպատակով գնացել են Իջևան քաղաքին հարակից «Պոպոքնուտ» անտառամաս, որտեղ վերջինս իրեն պատկանող որսորդական հրացանով կատարել է նշված որսը:
Կատարվում է հետաքննություն: