Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, գերծանրքաշային բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, որ ինքը կավարտի կարիերան, եթե մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ը, մենամարտ անցկացնելու հաստատող պատասխան չստանա Վիտալի ու Վլադիմիր Կլիչկո եղբայրների կողմից:
«Իմաստ չունի շարունակել նրանց ձանձրացնելը: Ուրբաթ օրը կավարտեմ կարիերաս, եթե Կլիչկո եղբայրները չհամաձայնեն մենամարտել ինձ հետ»,- The Daily Mail-ը փոխանցում է Հոլիֆիլդի խոսքերը: