Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

«Հայկական ժամանակ»-ն ու «Հետք»-ը կշահեն Եվրադատարանում

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է «Արնի Քնսալթ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Ղազարյանը։


– Պարոն Ղազարյան, Դուք տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում եք  այն գործերը, որոնց վերաբերյալ  Հայաստանի ներպետական ատյաններում չեն կայացվել արդարացի վճիռներ, և որոնք  ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Որո՞նք են Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված ամենախնդրահարույց  գործերը:


– Տարիներ առաջ՝ 2003-2004 թթ., ամենախնդրահարույցը  վարչական կալանքին վերաբերող գործերն էին: Բայց դա արդեն անցած փուլ է, քանի որ օրենսդրությունն արդեն փոխվել է, և վարչական կալանք այլևս չկա: Այսօր խնդրահարույց գործերից են Հյուսիսային պողոտայի գործերը: Այդ գործերով պետությունն առաջարկում է հայցվորների հետ կնքել հաշտություն` հավանաբար գիտակցելով, որ կպարտվի: Դա է պատճառներից մեկը, որ մինչ օրս ունենք երեք վճիռ, իսկ տասից ավելի գործեր գտնվում են բանակցությունների փուլում, որոնք ձգձգվում են: Կառավարությունն առաջարկում է բարտերային  գործարք, այսինքն` գումարի դիմաց բնակարան, գումարի դիմաց  գումար կամ  ավտոտնակ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշադրություն է դարձնում նաև որպես խափանման միջոց ընտրված կալանքին, և կառավարությանն ուղղված հարցապնդումներից երևում է, որ ՄԻԵԴ-ում շատ լավ ծանոթ են Հայաստանում կալանքի ինստիտուտին: Կալանքը կարող են անհարկի ձգձգել, մարդուն անհարկի պահել կալանքի տակ: Եվրոպական դատարանն այս ամենը շատ լավ հասկացել է, և դրանք պահում է իր ուշադրության ներքո: ՄԻԵԴ-ը ուշադրություն է դարձնում նաև օրինական ուժի մեջ մտած վճիռների չկատարմանը, այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անգործությանը, գույքային պահանջներին: Հյուսիսային պողոտայի գործերով կան փաստեր,համաձայն որոնց`  քաղաքացին զրկվել է գույքից:


– Իսկ Մարտի 1-ի գործերով Եվրոպական դատարանը սկսե՞լ է քննություն:


– Իմ տեղեկություններով` սկսվել է Մյասնիկ Մալխասյանի և Հակոբ Հակոբյանի գործերի քննությունը: Սմբատ Այվազյանի գործն էլ է մտել քննության փուլ: Կան գործեր, օրինակ, Ա1+-ը, որոնք գտնվում են մոնիտորինգի տակ:


– Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ո՞ր գործերն է համարում առաջնահերթ քննության ենթակա:


– Կան գործեր, որոնք վերաբերում են Մարտի 1-ին, անցել է բավական ժամանակ, սակայն չի սկսվել քննություն, իսկ գույքից զրկելու գործով, որի հայցը ուշ է ներկայացվել Եվրադատարան, արդեն սկսվել է քննություն: Եվրոպական դատարանը համարել է, որ ամենախնդրահարույցն այդ գործն է: Իմ կարծիքով, ամենախնդրահարույցը կալանքին վերաբերող գործերն են, քանի որ շատ դեպքերում են անհարկի կալանքի ենթարկում մարդկանց: Կալանքի ինստիտուտը, դրա կիրառման պրակտիկան, ըստ իս, պետք է ամբողջությամբ փոխվի:


– Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովն ընտրեց մի մարդու, որի նախաձեռնությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ ու լրացումներ: Այդ փոփոխությունների «շնորհիվ» անցած երեք ամսվա ընթացքում լրատվամիջոցների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով վեց հայց է ուղարկվել դատարաններ: Արդեն իսկ կայացվել է վճիռ, համաձայն որի` ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի օգտին «Հայկական ժամանակ» թերթից պետք է բռնագանձվի յուրաքանչյուրի համար 2 միլիոն 44 հազար դրամ: Ըստ Ձեզ` Կարեն Անդրեասյանի ընտրությունը ՄԻՊ-ի պաշտոնում ի՞նչ արձագանքի կարող է արժանանալ եվրոպական կառույցների կողմից:


– Դրական: Նա արել է այն ամենը, ինչ պահանջել են եվրոպական կառույցները: Տևական ժամանակ եղել է այն պահանջը, որ վիրավորանքի և զրպարտության հոդվածները պետք է ապաքրեականացվեն: Այլ հարց է, որ դատարանն է այդպիսի պատկառելի գումար ընտրել որպես պատժաչափ: Ես կարծում եմ, որ այս գործն էլ եթե հասնի Եվրադատարան, «Հայկական ժամանակ»-ը միանշանակ կշահի: Ինչ վերաբերում է սահմանված գումարին, ապա բացասական հետևանքներն ակնհայտ կլինեն. այն ԶԼՄ-ների համար զսպող դեր կխաղա, կգործի ինքնագրաքննությունը:


– Այսինքն` Կարեն Անդրեասյանն անուղղակի ծառայություն չի՞ մատուցել Հայաստանի իշխանություններին:


– Ուղղակի կամ անուղղակի՝ չգիտեմ, բայց այդ հոդվածները պետք է ապաքրեականացվեին: Եթե դատարանն անհամաչափ է կիրառում այդ օրենքը, դա հարվածում է ԶԼՄ-ների շահերին: Թող դատարանը երկու միլիոն դրամ չգանձի: Ես կարծում եմ, որ չկա մի հասարակական խումբ, որն ավելի պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, քան լրագրողներն ու լրատվամիջոցները:


– ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որը պահանջեց «Հայկական ժամանակ» օրաթերթից պատկառելի գումար բռնագանձել` որպես բարոյական վնասի փոխհատուցում, սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հասցեին: Թերթի լրագրողն ու խմբագիրը նյութը ներկայացրել են՝ որպես հանցագործության մասին հաղորդում և այն ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` կցելով նաև Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հատուկ քննչական ծառայությունը «Հետք»-ի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը որոշեց մերժել` Ռուբեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս տեսանկյունից ինչպե՞ս են պաշտպանված լրագրողները, և ո՞րն է երաշխիքը, որ այդ արարքը չի կրկնվի:


– Իշխանությունն անգործություն է ցուցաբերել: Ես վստահ եմ, որ այդ գործն էլ կշահի Եվրոպական դատարանում: Բոլորն էլ գիտեն, թե ինչ քողարկված մեխանիզմներ են աշխատում լրատվամիջոցների դեմ:


– Տասը տարի է, ինչ Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին: Ձեր դիտարկմամբ` ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել: Փոխվե՞լ է մեր հասարակության իրավագիտակցությունը, մարդիկ ավելի հետևողակա՞ն են դարձել իրենց իրավունքների համար պայքարում, փոխվե՞լ է փաստաբանների, իրավապահ համակարգի աշխատակիցների մտածողությունը:


– Փոփոխությունները հսկայական են բոլոր ոլորտներում: Մայրաքաղաքում ունենք լավ փաստաբաններ, իրավապաշտպաններ: Ցավոք, այդ առումով լավ չէ վիճակը Հայաստանի մարզերում, հատկապես` հարավային մարզերում: Ակտիվ քաղաքացիական հասարակություն է ստեղծվել Լոռիում: Այնտեղ Արթուր Սաքունցն իր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակով բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Գյումրին ակտիվ է իր լրատվամիջոցներով, Կապանում միայն բնապահպանական խնդիրներ են արծարծում: Ցավոք, ինը տարվա ընթացքում Եվրադատարանը Հայաստանից ուղարկված  միայն 25-26 գործով է վճիռ կայացրել, որոնց մի մասն էլ կրկնվող գործեր են: Այսինքն` ԵԴ-ն հենց ինքն է պասիվ Հայաստանի հարցում:


– Վերջերս «Իրավունքի և ազատության» կենտրոնը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հ/կ-ներին կոչ էր արել նամակով դիմել ԱՄՆ իշխանություններին, Եվրապառլամենտին և Եվրոպական հանձնաժողովին` խնդրանքով, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն քննարկեն Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ կատարած իրավապահ մարմինների պաշտոնյաներին` քննիչներին, դատախազներին, դատավորներին, իրենց երկրներ մուտքի վիզաներ չտրամադրելու հարցը: Ըստ Ձեզ` ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ:


– Դա ուղղակի կընդունվի հետևյալ կերպ. մարդիկ օգտվում են իրենց ազատ արտահայտվելու իրավունքից: Նման ակցիան այլ արձագանք չի կարող ունենալ, քանի որ դեկլարատիվ բնույթ ունի: Նրանք կայացրել են անարդար վճիռներ մի շարք գործերով, բայց դա չի նշանակում, որ դատավորին պետք է ենթարկել պատասխանատվության: Այդ դեպքում ոչ ոք չի ցանկանա դատավոր աշխատել: Հանրությունն ինքը պետք է աշխատի ապահովել դատական մարմինների անկողմնակալ աշխատանքը:


– Հայաստանն ո՞ր երկրների հետ կարող է համեմատվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված վճիռներով:

– ԱՊՀ երկրների հետ: Մեծ Բրիտանիան պարտվում է հիմնականում ազատ խոսքի սահմանափակման հարցում, ԱՊՀ երկրները` արդար դատաքննություն չանցկացնելու: Թուրքիան էլ է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ գործադրում: Քաղաքական շարժառիթներով կալանավորվածների հարցում Հայաստանը կարող է համեմատվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Իսկ եթե փորձենք համեմատվել հանրահավաքները մերժելու հիմքերով ու մեխանիզմներով, մենք կրկնում ենք Ռուսաստանին: Այդ առումով մեզ մոտ նույնիսկ ավելի խորամանկ մեթոդներ են կիրառում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում